Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Ըստ Լուսինե Բադալյանի, ընդդիմադիր պատգամավորները «սուգ, վայնասուն» էին բարձրացնելու, եթե իրենք հանրաքվե չանեին

Փետրվար 06,2020 16:46

«Իմ քայլի» պատգամավոր, հիմնական զեկուցող Վահագն Հովակիմյանը հայտարարեց, որ «Իմ քայլը» խմբակցությունն առաջին ընթերցմամբ չի ընդունելու այն աղմկահարույց նախագիծը, որով դադարեցվելու է մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված ՍԴ անդամների պաշտոնավարումը, այդ թվում՝ Հրայր Թովմասյանի:

«Իմ քայլն» առաջարկում է քվեարկության դնել այս նախագիծը համաժողովրդական հանրաքվեի ներկայացնելու մասին որոշումը:

Ընդդիմադիրներից Էդմոն Մարուքյանը հարցրեց, թե ինչո՞ւ հարցը ԱԺ-ում չեն լուծում, միլիոնավոր մարդկանց ուղարկում են ընտրատեղամասեր:

Իր ելույթում իմքայլական Լուսինե Բադալյանը, անդրադառնալով այս եւ նման հարցադրումներին, ասաց. «Հասկանալի է ձեր զարմանքն ու մոտեցումները, երբ տեսնում եք, որ իշխանությունն իր խոստումը պահում է, երբ մենք ասում ենք, որ ամեն կարեւոր հարց, որոշում ընդունելիս ժողովրդի կարծիքը հարցնելու ենք, տարօրինակ եք համարում դա: Բայց ես համոզված եմ, որ եթե ձեր առաջարկած տարբերակով ԱԺ մեծամասնությունը տեղում հարցը լուծեր, ես պատկերացնում եմ ինչպիսի լուրջ քննարկումներ չէ, սուգ, վայնասուն… մինչեւ միջազգային կազմակերպություններ հասնելու էր այդ թեման եւ ասելու էիք՝ դուք եք ասել, որ հանրաքվեներ պետք է լինեն, ինչո՞ւ չեք անում: Հիմա անում ենք, ուզում եմ հասկանալ՝ խնդիրն ի՞նչն է: Այն, որ օրակարգեր են ստեղծվում դրսում, այդ օրակարգերը մեզ չեն հետաքրքրում, մենք դրանց չենք ենթարկվում՝ ի տարբերություն ձեզ: Օրակարգ են ստեղծում, ասում են՝ այն 37 հոգին, որոնք ստորագրել են նախագիծը, նրանք պիտի դատապարտվեն: Նախ, ուզում եմ հիշեցնել, որ ԱԺ պատգամավորը օրինագիծ բերում է, քվեարկում, ստորագրում է ինչ-որ բան իր խղճի թելադրանքով ու դրա համար որեւէ քրեական պատասխանատվություն չի ենթադրվում: Եթե որեւէ հակասահմանադրական բան եք տեսնում, 132 հոգի մարդ եք, քվեարկեք դեմ, կամ կգնա օրենքը ՍԴ, այնտեղ կասեն՝ Սահմանադրությանը հակասում է: Մի խոսքով, բոլոր խնդիրները լուծում ունեն:

Ըստ նրա, «Իմ քայլին» թերագնահատում են. «Շատ ուրախ եմ, որ բոլորդ թերագնահատում եք «Իմ քայլը» խմբակցությանը եւ իշխող թիմին, բայց սա այն թիմն է, որը ժամանակին կարողացել է անել մի բան, որ ոչ մեկը չէր կարող անել ու չէր պատկերացնում: Շարունակելու ենք այդպես անել: Քանի օր է՝ նստած մտածում եք՝ տեսնեք ինչ են պլանավորում, վայ, հասկացանք…Չհասկացան, հստակ կան քայլեր, կան խնդիրներ ու մենք այդ խնդիրները լուծելու ենք: Ու պետք չի ամեն մեկին, մի անգամ ոստիկանություն գնացած-հետ եկածին համարել քաղհալածյալ, այս իշխանությունը , որն այս մթնոլորտը ստեղծել է, սրա մասին ժողովուրդը շատ երկար երազել է ու մենք այսպես էլ շարունակելու ենք առաջ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829