Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) նախագահ Արկադի Դվորկովիչը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հույս է հայտնել, որ մարտի 15-ից ապրիլի 5-ը Եկատերինբուրգում չինացի շախմատիստներ Դին Լիժենի եւ Վան Հաոյի մասնակցությամբ կայանալիք հավակնորդների մրցաշարում կորոնավիրուսի հետ կապված խնդիրներ չեն լինի:
Չինաստանի իշխանությունների՝ անցած տարվա դեկտեմբերի վերջին Ուհան քաղաքում գրանցած հիվանդությունը տարածվել է աշխարհի 24 երկրներ, ներառյալ Ռուսաստանը: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի բռնկումը գնահատել է որպես համաշխարհային մակարդակի արտակարգ իրավիճակ՝ համաճարակի բազմաթիվ օջախներով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ