Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Սարգսյանի ստորագրությունը դնելուց վայրկյաններ առաջ հանրաքվեի դրվող նախագիծը պետք է ստանա ՍԴ գնահատականը. Արփինե Հովհաննիսյան

Փետրվար 06,2020 15:50

«Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ հիմնադիր,  Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. « Հարգելի իմ քայլական պատգամավորներ,

«Գովելի» է ձեր՝ իրավական խնդիրներ առաջացնելու եւ հետո դրանք լուծելու մեծ նվիրումը, սակայն փոխադարձ «սիրո եւ հանդուրժողականության» մթնոլորտում առաջարկում եմ անել թեթեւ մտավարժանք։

Մի պահ ամբողջովին մոռացեք «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 86-րդ հոդվածը։ ( Ի դեպ ընդդիմադիրներին եւս առաջարկում եմ սա մի կողմ դնել)

Մոռացա՞ք։ Հիմա բացեք ՀՀ Սահմանադրությունը եւ կարդացեք Սահմանադրության 168-րդ հոդվածը, որը նշում է՝

  • Սահմանադրական դատարանը Սահմանադրական դատարանի մասին օրենքով սահմանված կարգով՝ մինչև Սահմանադրության փոփոխությունների նախագծի, ինչպես նաև հանրաքվեի դրվող իրավական ակտերի նախագծերի ընդունումը որոշում է դրանց համապատասխանությունը Սահմանադրությանը

Կարդացի՞ք։ Հիմա բացեք Սահմանադրության 202-րդ հոդվածը, որ նշում է՝

  • Եթե սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված Սահմանադրության փոփոխությունների նախագիծն Ազգային ժողովը չի ընդունում, ապա պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով ընդունված որոշմամբ այն ԿԱՐՈՂ է դրվել հանրաքվեի:

Հիմա անցնենք մտավարժանքի երկրորդ փուլին։ Փորձեք համադրել այս երկու հոդվածները։ Ի՞նչ ստացաք համադրության արդյունքում։ Այո’, դուք ստացաք այն պատասխանը, որ կապ չունի, թե որ փուլում՝ առաջին ընթերցում, ( առաջ թե հետո) երկրորդ ընթերցում (առաջ թե հետո), թե Արմեն Սարգսյանի ստորագրությունը դնելուց վայրկյաններ առաջ հանրաքվեի դրվող նախագիծը ՊԵՏՔ Է ՍՏԱՆԱ ՍԴ գնահատականը։

Հիմա ո՞րն է Ձեր խնդիրը լեգիտիմ սահմանադրական փոփոխություններ ապահովելու համար։ Այո’, պատասխանը միանշանակ է ապահովել ՍԴ-ի կողմից փոփոխությունների քննարկումը։

Կարող է մի պահ բարբառեք, թե չի կարող ՍԴ քննել հենց իր դատավորների լիազորությունների դադարեցման հարցը, սրա պատասխանն էլ կա, կարդացեք Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշումները՝ ի դեպ ամենեւին ոչ Հայաստանի մասով (ցանկության դեպքում կարող եմ հուշել)։

Հ.Գ. Հակաիրավականության այս տենդին պետք է րոպե առաջ վերջ տալ։ Սա Հայաստանի Հազարապետության միջազգային հեղինակության եւ իրավական անվտանգության հարց է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829