Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչո՞ւ եք ՀՀ միլիոնավոր քաղաքացիների ուղարկում ընտրատեղամասեր, նախկին իշխանություններին թույլ եք տալիս վերակենդանանալ». Մարուքյանը՝ հանրաքվեի մասին

Փետրվար 06,2020 15:15

Ինչպես տեղեկացրել ենք, ՀՀ սահմանադրության 213 հոդվածի փոփոխության նախագծի առաջին ընթերցման օրակարգով ԱԺ-ն արտահերթ նիստ է հրավիրել: 

Նախագծով առաջարկվում է փաստաթղթի ուժի մեջ մտնելու պահից դադարեցնել մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված ՍԴ անդամների պաշտոնավարումը:

Նախագիծը ներկայացնելիս «Իմ քայլի» պատգամավոր, հիմնական զեկուցող Վահագն Հովակիմյանը հայտարարեց, որ «Իմ քայլը» խմբակցությունն առաջին ընթերցմամբ չի ընդունելու այս նախագիծը. առաջարկում են քվեարկության դնել այս նախագիծը համաժողովրդական հանրաքվեի ներկայացնելու մասին որոշումը:

Մինչ այդ Հովակիմյանը ներկայացրեց ՍԴ-ի ողջ «էպոպեան»:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ասաց, որ ընտրությունների կեղծումը եղել է մինչ հեղափոխությունը, դրանից հետո ՍԴ կազմում փոփոխություններ են եղել, ու հարցրեց՝ այս երկու տարվա ընթացքում ի՞նչ բարեփոխումներ է իշխանությունն ուզեցել անի ու ՍԴ-ն տապալել է. «Որ ասում եք՝ քաղաքացիներն ուզում են ՍԴ-ն փոխվի, որովհետեւ այնտեղ խնդիր են տեսնում, վերջին երկու տարվա ընթացքում քանի՞ գործով են դիմել ՍԴ ու բախվել պատի: Եվ երրորդը՝ լավ, որոշել եք ՍԴ նախագահի լիազորությունները դադարեցնել ու ուղարկել տուն, ինչո՞ւ դա չեք անում ԱԺ-ում ու ուղարկում եք հանրաքվեի, ՀՀ միլիոնավոր քաղաքացիների ուղարկում եք ընտրատեղամասեր՝ դրանով երկիրը 3-4 ամիս մտցնում եք տուրբուլենցիաների մեջ եւ նախկին իշխանություններին թույլ եք տալիս այս մեթոդով լինել հանրաքվեի մաս, մասնակցել քարոզարշավին, ըստ էության վերաիմաստավորվել ու վերակենդանանալ: Պատասխանեք, ինչո՞ւ եք դուք դա անում»:

Վահագն Հովակիմյանը պատասխանեց, որ ՍԴ-ն քաղաքացիների դիմումները չի տապալել ու դրա մասին չեն էլ խոսում. «Ես խոսում էի Սահմանադրության երկրորդ հոդվածի՝ իրենց կողմից անտեսված լինելու մասին: Դա տասնամյակներով դրսեւորվել է, դուք, որ տարիներ շարունակ իրավապաշտպան գործունեությամբ եք զբաղվել, այս երեւույթի դեմ եք պայքարել»:

Վահագն Հովակիմյանը նաեւ պատասխանեց, որ եթե մի քիչ ուշադիր հետեւեն ՍԴ-ի վերջերս կայացրած որոշումներին, կտեսնեն, որ որոշումներ կան, որոնք իրենց թիրախում ունեն ԲԴԽ-ի լիազորությունների կրճատում եւ բարեփոխումների հնարավորինս չեզոքացում, այսինքն, զրկում են ԲԴԽ-ին լիազորություններից,որպեսզի հնարավորություն չունենա դատական համակարգում լուրջ բարեփոխումներ իրականացնել. «Հիմա արդյոք ՍԴ-ն խանգարո՞ւմ է, թե՞ ոչ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829