Լրահոս
Օրվա լրահոսը

«Թե ինչու հետ կանչվեց, հիմա հստակ չեմ ասելու». Ալեն Սիմոնյան

Փետրվար 06,2020 15:07

«Որեւէ անհամաձայնություն չկա: Համացանցում գրում են, որ 37 պատգամավորներ են ստորագրել, 38-րդը չի ստորագրել…եթե պետք լինի, 88-ս էլ կստորագրենք: Բոլորիս մոտ այն կարծիքն է, որ ՍԴ ճգնաժամը լուծվելու է: Որեւէ գաղտնիք չկա, որ սա արվում է այդ ճգնաժամի լուծման համար: Այն շատ շուտով լուծվելու է»,-լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ՍԴ-ն շրջանցող «Իմ քայլի» 37 պատգամավորների օրինագծին, որն այսօր հետ կանչվեց: «Թե ինչու հետ կանչվեց, հիմա հստակ չեմ ասելու»,-նշեց Ալեն Սիմոնյանը:

https://www.facebook.com/aravot.am/videos/509139833073043/

Նրա խոսքով՝ նախագծի հետկանչման մեջ որեւէ անփութության խնդիր չկա, սա մարտավարություն է, եւ ամեն ինչ մինչեւ վերջ է արվելու:

Ինչ վերաբերում է գործընթացի շուրջ ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի  մտահոգություններին, Ալեն Սիմոնյանը համոզմունք հայտնեց, որ Մարուքյանը զգացմունքներին է տրվում, ձեռքերով թափահարում, Հրայր Թովմասյանի հետ տեսախցիկների միջոցով խոսում. «Կլասիկ գործիչներն այդպես չեն շտապում եւ խոսում սահմանադրական կարգի տապալման մասին»:

Հիշեցնենք՝ ԱԺ արտահերթ նիստում այս պահին քննարկվում է «Իմ քայլի» 37 պատգամավորների հեղինակած նախագիծը, որով առաջարկվում է չեղյալ համարել Սահմանադրության 213 հոդվածը, որի արդյունքում կդադարեցվեն ՍԴ դատավորների, բացառությամբ Վահե Գրիգորյանի եւ Արման Դիլանյանի, լիազորությունները:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829