Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ստամբուլյան կոնվենցիայի պատճառով մեր սովորական քաղաքացիները սթրես են ապրում. Արթուր Վանեցյան

Փետրվար 06,2020 14:45

Տպագիր լրատվամիջոցների գլխավոր խմբագիրների հետ հանդիպմանը ՀՀ ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանին հիշեցրին՝ «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» հիմնադրամի գործունեության հետ կապված պնդել էր, որ այն վտանգ է ներկայացնում: Հարցին ի պատասխան՝ Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը, Եվրասիա հիմնադրամը և՞ս վտանգ են ներկայացնում, Արթուր Վանեցյանը վերահաստատեց իր պնդումն ու հիմնավորեց. «Քաղհասարակության և հատկապես Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի հետ կապված արել եմ հայտարարություն: Նրանք խրախուսում են, ֆինանսավորում են պացիֆիստական շարժումները: Մարդիկ հասարակության մեջ քարոզում են, թե կանայք, երեխա չեք ունենում, որ տաք, գնա բանակ: Բայց մենք պատերազմող երկիր ենք, և դա մեր երկրի պետական անվտանգության հարցն է:

Հասկանում եք՝ նրանք օրակարգ են բերում օրինակ Ստամբուլյան կոնվենցիան, որի պատճառով մեր սովորական քաղաքացիները սթրես են ապրում, չեն հասկանում, որ դա ընդունվեց ի՞նչ է լինելու, իրենց երեխային ի՞նչ է լինելու:

Ու նման շատ դեպքեր, մեր ինստիտուտների, օրինակ՝ հայ առաքելական եկեղեցու նկատմամբ տարվող հակաքարոզչությունը: Այո, մի անգամ նրանք ֆինանսավորել են հայ առաքելական եկեղեցուն, բայց նաև տարվում է հակաքարոզչություն մի մարմնի նկատմամբ, որի շուրջ հայ ժողովուրդը համախմբվել է: Ուղղակի չի կարելի»:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829