Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում շմոլ գազով թունավորումների ցուցանիշը 2018-ի համեմատ աճել է 1.3 անգամ. Առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս

Փետրվար 06,2020 14:40

2019 թվականին հանրապետությունում արձանագրվել է շմոլ գազով թունավորման 272 դեպք՝ 602 տուժածով, որից 75-ը Երևանում՝ 129 տուժածով, 197-ը մարզերում՝ 473 տուժածով: 2018 թվականի նույն ժամանակահատվածում գրանցվել է շմոլ գազով թունավորման 208 դեպք՝ 445 տուժածով, որից 80-ը Երևանում՝ 130 տուժածով, 128-ը մարզերում՝ 315 տուժածով:

Թվերը վկայում են, որ 2019 թվականին Հայաստանում շմոլ գազով թունավորումների հիվանդացության ցուցանիշը 2018-ի համեմատ աճել է 1.3 անգամ:

Վերլուծելով 2019 թվականին արձանագրված շմոլ գազով թունավորումների դեպքերն ըստ պատճառների, կարելի է փաստել, որ դրանց գերակշիռ մասն արձանագրվել է գազի ջրատաքացուցչի, գազի կաթսայի անսարքության, վատ օդափոխության, գազի վառարանի անսարքության, ազդանշանային սարքի անջատված լինելու պատճառով, նաև բնակչի անփութության հետևանքով:

Շմոլ գազի թունավորումներից և հետագա բարդություններից խուսափելու նպատակով առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս`

  • գազի հոտ զգալու կամ թունավորման նշաններ նկատելու դեպքում անմիջապես դուրս գալ մաքուր օդի և օդափոխել տարածքը,
  • եթե տանը գազօջախ կա, անջատել այն, փակել գազի հոսքը դեպի տուն,
  • ոչ մի դեպքում ՉԱՆՋԱՏԵԼ հատուկ սարքերը, որոնք անջատում են գազը` օդում շմոլ գազ հայտնաբերելու դեպքում,
  • բաց բուխարիների օգտագործման ժամանակ համոզվել, որ օդատարը բաց է,
  • գեներատորները, քարե տաքացուցիչները կամ այլ բենզինային, պրոպանային, գազային սարքերը չկիրառել տան ներսում, խորդանոցում կամ ավտոտնակում,
  • խիստ անհրաժեշտության դեպքում նմանատիպ սարքեր կիրառելիս` անպայման համոզվել արդյոք օդափոխությունը լիարժեք է իրականացվում, թե ոչ,
  • գազի ջեռոցի օգտագործման ժամանակ միշտ միացնել օդատարը
  • եթե մաքուր օդում կամ տարածքն օդափոխելուց հետո թունավորման նշանները չեն անցնում՝ անպայման դիմել բժշկի։

Առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829