«Ծանոթ չեմ Արթուր Վանեցյանի հարցազրույցին, բայց չեմ էլ կարծում, որ պետք է արձագանքելու անհրաժեշտություն լինի»,-կառավարության այսօրվա նիստից հետո, անդրադառնալով ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի փետրվարի 5-ին տված հարցազրույցին՝ ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է մեկնաբանում Վանեցյանի հայտարարություններն այն մասին, որ հիբրիդային հեղաշրջման մասին խոսելն ու իր անվան հետ դա կապելն անլուրջ հայտարարություններ են:
Լրագրողների այն հարցին, թե Վանեցյանը հայտարարել է, որ ինքը սկսում է զբաղվել քաղաքականությամբ ու թույլ չի տալու անցյալի վերադարձ, ԱԽ քարտուղարը պատասխանեց՝ Արթուր Վանեցյանը, մեծ հաշվով, անցյալի արձագանքն է:
Ինչ վերաբերում է Վանեցյանի՝ ավելի վաղ արած հայտարարությանը, թե Հայաստանում կան դրսից ֆինանսավորվող քաղաքական ուժեր, Արմեն Գրիգորյանը պատասխանեց. «Եթե նա ունի տվյալներ, պետք է հրապարակի, պետք է հստակեցում մտցնի: Իսկ եթե դա իմացել է ԱԱԾ տնօրեն եղած ժամանակ, պետք է զեկուցած լիներ վարչապետին»:
Կարդացեք նաև
Մանրամասները՝ շուտով տեսանյութում
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ