Լրահոս
Օրվա լրահոսը

«Հակասահմանադրական ընթացակարգեր չկան». Վլադիմիր Վարդանյան

Փետրվար 06,2020 14:05

«Այդ թվում տեխնիկական սխալներով նախագիծը հետ կանչելը նորմալ ընթացակարգ է: Սխալը կարող է վերաբերել ժամկետին, ստորակետին, բութին, նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքի պահանջներին եւ այլն»,-լրագրողների հետ զրույցում այսօր ասաց «Իմ քայլը« խմբակցության պատգամավոր, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը՝ պարզաբանելով, թե ինչու է այսօրվա արտահերթ նիստը հետաձգվել:

Հիշեցնենք՝ նիստը հետաձգվելուց հետո հրավիրվեց ԱԺ խորհրդի նիստ, ինչի արդյունքում ԱԺ արտահերթ նիստի օրակարգում ավելի վաղ ներառված երեք հարցերից մնաց միայն մեկը՝ Սահմանադրության 213-րդ հոդվածի փոփոխությանն առնչվող օրինագիծը:

Հիշեցնենք, որ խոսքը այն նախագծի մասին է, որով «Իմ քայլն» առաջարկում է չեղյալ համարել Սահմանադրության 213 հոդվածը, որի արդյունքում կդադարեցվեն ՍԴ դատավորների, բացառությամբ Վահե Գրիգորյանի եւ Արման Դիլանյանի, լիազորությունները:

«Հակասահմանադրական ընթացակարգեր օրինագծում չկան: Նման լրջագույն խնդիրներ, որոնք կարող են կապված լինել Սահմանադրության այս կամ այն նորմի հետ, չկան: Բովանդակությանը ծանոթ եմ: Որեւէ ընթացակարգ չի խախտվել»,-նշեց Վլադիմիր Վարդանյանը:

Հավելենք, որ ԱԺ արտահերթ նիստում այժմ քննարկվում է ՍԴ դատավորներին վերաբերող նշյալ օրինագիծը, որի զեկուցողը «Իմ քայլի» պատգամավոր Վահագն Հովակիմյանն է: Նա լրագրողների հարցերին պատասխանել խուսափում է:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829