ՀՀ-ում մարդու իրավունքների երրորդ պաշտպան Կարեն Անդրեասյանը, որի համոզմամբ եւս Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը ճգնաժամային է, կարծում է՝ «Իմ քայլը» խմբակցության կողմից շրջանառության մեջ դրված նախագիծը խնդրի առաջին իրատեսական լուծումն է։ I
– Ինչպես եւ սպասվում էր, արդեն իսկ քննադատություններ են հնչում, թե ներկայացված նախագիծը իշխանությանը ոչ հաճո 7 անդամներից ուղղակի ազատվելու համար է: Ինչպե՞ս կարձագանքեք։
– Գիտեք, եթե ինչ-որ մի բան քաղցկեղ է, դրանից ազատվելը ամոթալի բան չէ, պետք է բաց ասել՝ այո, պիտի ազատվել քաղցկեղից։ Մյուս կողմից էլ՝ իմ անալոգիան ոչ թե մարդկանց է վերաբերում, այլ երբ մեկ, երկու կամ յոթ մարդ միավորվում են եւ դառնում ինստիտուցիոնալ վտանգ՝ պետության, ժողովրդավարության, ժողովրդի հաղթանակի դեմ, ուրեմն դա արդեն պետական քաղցկեղ է, որից, այո, ամոթ չէ ազատվել ցանկացած օրինական եղանակով։ Բացի սպանությունը, բռնությունը եւ այլ հակաիրավական արարքները ցանկացած օրինական ձեւով այս քաղցկեղը դուրս շպրտելը փրկություն է պետության համար։
– Արդարադատության նախարարը հայտարարել էր, որ ճնշումներ կան այն դատավորների նկատմամբ, որոնք, հնարավոր է, նպատակ ունեին օգտվել վաղ կենսաթոշակի անցնելու իրավունքից։ Կառավարող ուժի ներկայացուցիչները պնդում են՝ իրենց կողմից ճնշում չի եղել, եղել է նախկին իշխանությունների ներկայացուցիչների կողմից։ Դուք ուղղակի կամ անուղղակի ճնշումներ նկատե՞լ եք։
Կարդացեք նաև
– Ոչ այս, ոչ այն կողմից, բնական է, անձնական ճնշումների մասին չի խոսվել, ես էլ տեղյակ չեմ, հակառակ դեպքում կհայտնեի իրավապահներին։ Բայց կա լրատվական, այսպես ասած հանրային ճնշում, եւ դա քաղաքական ճնշման մի ձեւ է, որը ես տեսել եմ օլիգարխիայի կամ նախկինների լրատվամիջոցներում՝ խայտառակ մանիպուլյացիա եւ մարդկային ճնշում՝ ՍԴ յոթ անդամների նկատմամբ։ Երեխա ժամանակ թասիբի գցելու փողոցային ձեւ կար՝ ով այսինչ բանն արեց՝ տղա չի, կամ ով չարեց, աղջիկ է, կամ լավ մարդ չէ, մնում էր իրենց լրատվամիջոցներում մի հատ էլ հայհոյանք դնեին դիմում գրողի վրա։ Այսպիսի ճնշում տեսել եմ։ Հետո, կան քրեական գործեր, այնպես է, որ վերջում ամեն ինչ կարելի է բերել-կապել դրան, հիմա, եթե տեսնեինք Հրայր Թովմասյանը փողոցում մարդ է սպանում, պիտի աչքներս փակեինք, ասեինք՝ ճնշո՞ւմ է: Հետեւաբար, ճնշում կլինի, եթե բացարձակ հիմնազուրկ լինեն բացված քրեական գործերը։
Հայարփի ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում