Լրահոս
Օրվա լրահոսը

Օրենքի խախտումներով նախագիծը բերելը ապալեգիտիմացնում է ողջ գործընթացը. Արարատ Միրզոյանի պատասխանը ընդդիմադիրների զգուշացմանը

Փետրվար 06,2020 13:53

ՀՀ սահմանադրական փոփոխությունների նախագծի առաջին ընթերցման օրակարգով ԱԺ-ն կրկին արտահերթ նիստ է հրավիրել: Հիշեցնենք, որ նիստը պետք է կայանար առավոտյան ժամը 11-ին, բայց նախաձեռնողները օրակարգի նախագիծը հետ էին վերցրել ու նոր արտահերթ հրավիրել:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ասաց, որ գլխադասային պետաիրավական հարցերի հանձնաժողովը չի տվել իր եզրակացությունը հատուկ ընթացակարգի վերաբերյալ, ինչը «ԱԺ կանոնակարգ» օրենքի խախտում է ու բացթողում: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը պատասխանեց. «Մեր կանոնակարգ օրենքը նախատեսում է դեպքեր, երբ հնարավոր է նիստն անցկացնել առանց գլխադասային հանձնաժողովի եզրակացության»:

ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ շեշտեց, որ «ԱԺ կանոնակարգ» օրենքի 85_րդ հոդվածը սահմանում է սահմանադրական փոփոխությունների նախագիծը շրջանառության մեջ դնելու կարգը, որով ասվում է, որ գրությունը ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում ԱԺ նախագահը նշանակում է գլխադասային հանձնաժողով ու աշխատակարգով սահմանված կարգով դնում է շրջանառության մեջ, սա սովորական օրենքների ռեժիմով չի:

Միրզոյանն էլ արձագանքեց. «Ես դա այսօր առավոտյան արել եմ, ապահովել եմ»: Օրակարգին եւ նիստի տեւողությանը ընդդիմադիր խմբակցությունները դեմ քվեարկեցին, բայց 85 «կողմ» ձայներով այն ընդունվեց:

Մարուքյանը նորից արձագանքեց, որ օրենքի խախտումներով այսպիսի կարեւոր նախագիծը բերելը ապալեգիտիմացնում է ողջ գործընթացը: Միրզոյանը պատասխանեց, որ ինքը գլխադասային հանձնաժողով նշանակել է, պարզապես պետաիրավականը չի հասցրել նիստ անել, որովհետեւ արտահերթն ավելի շուտ է նշանակվել:

ԲՀԿ-ն 20 րոպե ընդմիջում հայտարարեց: Իսկ ընդմիջումից հետո «Իմ քայլի» պատգամավոր Վահագն Հովակիմյանը սկսեց զեկուցել նախագիծը:

Մանրամասները՝ ավելի ուշ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829