Հարգելի լրագրողներ,
Կոչ ենք անում զերծ մնալ անհարկի հայտարարություններից կապված Շինարարների միության նախագահ Գագիկ Գալստյանի անվան հետ, հատկապես «ՀԱՅՏՆԻ Է ԿԱՇԱՌՔ ՏՎՈՂԸ» և շահարկելով «ՆԱԽԿԻՆ ՌԵԿՏՈՐ» արտահայտությունները:
Առաջ մի ընկեք պաշտոնական և հավաստի լրահոսից, հարգեք անմեղության կանխավարկածը և նախաքննության գործընթացը:
Գործ ունենք հանրապետությունում ճանաչված մարդու հետ:
Կարդացեք նաև
Վստահ ենք, որ կցուցաբերեք մասնագիտական բարձր մոտեցումներ:
Հայաստանի Շինարարների միության աշխատակազմ