Քաղաքաշինության ոլորտում կառավարության քաղաքականության եւ մոտեցումների հետ չհամաձայնած ու անցյալ տարվա հոկտեմբեր ամսին այդ պատճառով հրաժարական ներկայացրած Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ չի ցանկանում մեկնաբանել ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի ձերբակալության լուրը:
«Ես չեմ ուզում ընկած մարդուն ավելի վատ վիճակի մեջ դնել, մանավանդ ձերբակալել են, իմաստ չունի դրանից հետո նրան քննադատելը: Գուցե որոշ ժամանակ անցնի, անդրադարձ կատարվի»,-ասաց Սարհատ Պետրոսյանը:
ԱԱԾ տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով և անձնական շահագրգռվածությունից ելնելով Վերմիշյանն ինչ-ինչ գործարքներ է իրականացրել, առանձնապես խոշոր չափերի կաշառք վերցրել:
Ի դեպ, նույն գործի շրջանակներում ձերբակալվել է նաև Քաղաքաշինության եւ ճարտարապետության համալսարանի նախկին ռեկտոր Գագիկ Գալստյանը, որի դեմ ժամանակին մի քանի դատեր կային, նրան դատի էր տվել նաեւ Հայաստանի գործատուների հանրապետական միությունը, իսկ ըստ buh.am-ի տեղեկություններով` ռեկտորի դոկտորականը գրագողության փայլուն օրինակ էր:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ