Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սաշիկ Աֆյանը համաձայնել է, եւ նրա մասով հարուցված քրեական գործը կարճվել է. «Ժողովուրդ»

Փետրվար 06,2020 13:36

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Մարտի 1»-ի գործով ուշագրավ գործընթացներ են տեղի ունենում։ Մասնավորապես՝ նախաքննական մարմինը վաղեմության ժամկետի հիմքով կարճել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Սաշիկ Աֆյանի, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ Հովհաննես Թամամյանի մասով քրեական գործերը։

Ինչպես հայտնի է, ՀՔԾ-ն հայտնել էր, որ 2008 թվականի մարտի 1-ին եւ 2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների, ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ կատարված առանձնապես ծանր հանցագործության՝ սահմանադրական կարգի տապալման գործիքներն ու միջոցները, ինչպես նաեւ հանցագործության հետքերը թաքցնելու համար ՀՀ նախագահի օգնական Գեւորգ Կոստանյանը, 2008 թվականի հուլիսի 2-ից ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Գեւորգ Մհերյանը չարաշահել են իրենց պաշտոնեական լիազորությունները, ՀՀ ոստիկանության մի խումբ բարձրաստիճան պաշտոնատար անձանց, այդ թվում՝ 2008 թվականի մայիսի 29-ից ՀՀ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանի եւ սույն քրեական գործով նշված ժամանակահատվածում վարույթն իրականացնող մարմնի միջոցով կազմակերպել են նշված առանձնապես ծանր հանցագործությունը նախապես չխոստացված պարտակելը՝ իրենց հանձնարարություններով ու ցուցումներով պաշտոնատար անձանց դրդելով պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն, պաշտոնեական կեղծիքների կատարման եւ ապացույցները կեղծելուն։

Մեզ հասած լուրերի համաձայն՝ նախաքննական մարմինը սույն քրեական գործով անցնող նախկին պաշտոնատար անձանց հրավիրում է ՀՔԾ՝ նշելով՝ արդյոք համաձայն են, որ իրենց մասով հարուցված քրեական գործը վաղեմության ժամկետի հիմքով կարճվի: Ի պատասխան՝ գործով անցնող ոստիկանության պաշտոնյաներից ոստիկանության նախկին պետի նախկին տեղակալ Սաշիկ Աֆյանը համաձայնել է, եւ նրա մասով հարուցված քրեական գործը կարճվել է։ Մեզ հասած լուրերի համաձայն՝ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ Հովհաննես Թամամյանի մասով եւս կարճման գործընթաց է գնում։

Իսկ ի՞նչն է այս իրավիճակում ուշագրավը։ Ըստ էության, եթե վերոնշյալ մարդիկ համաձայնում են նախաքննական մարմնի մեղադրանքի հետ, եւ հարուցված քրեական գործը, վաղեմության ժամկետ հիմքով, կարճվում է, ապա ստացվում է, որ նրանք մեխանիկորեն ընդունում են, որ պաշտոնեական կեղծիք են թույլ տվել։ Այսինքն՝ ընդունում են իրենց մեղքը։

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829