Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի նախագահների դեմ քրեական գործեր են հարուցվել իշխանություններին քննադատելու համար. Իլհամ Ալիև

Փետրվար 06,2020 13:25

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպմանն անդրադարձել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում երկու երկրների համագործակցությանը: Այս համատեքստում Ալիևը հիշատակել է նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը:

«Մենք՝ որպես ԵԽԽՎ-ում աշխատած մարդիկ, լավ գիտենք այդ կառույցը: Ցավոք, այդ կազմակերպությունն արդեն 20 տարի է, ինչ Ադրբեջանն ընտրում է որպես թիրախ, իսկ Թուրքիային՝ էլ ավելի երկար ժամանակ»,-ասել է Ադրբեջանի նախագահը:

Ալիևի խոսքով՝ ԵԽԽՎ-ն Ադրբեջանը ներկայացնում է որպես հետամնաց երկիր՝ չնկատելով դրական փոփոխությունները: «Այս ամենը սուտ է` Ադրբեջանում քաղբանտարկյալներ չկան, մենք դա լավ գիտենք: Իսկ այն երկրները, որտեղ քաղբանտարկյալներ կան, ուշադրությունից դուրս են մնում: Որպես օրինակ կարող եմ բերել Հայաստանը: Հայաստանի նախկին նախագահն (Ռոբերտ Քոչարյան-խմբ.) ավելի քան մեկ տարի է ձերբակալվել է այն բանից հետո, երբ հայտարարեց ակտիվ քաղաքականությամբ զբաղվելու մտադրության մասին և ավելի քան մեկ տարի է՝ գտնվում է բանտում: Քննություն է ընթանում նախագահի դեմ (Սերժ Սարգսյան-խմբ.), որը Հայաստանի ղեկավարն էր երկու տարի առաջ: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել, և ԶԼՄ-ների տեղեկությունների համաձայն՝ գործը փոխանցվել է դատարան: Այս ամենի գլխավոր պատճառը նախկին նախագահների կողմից իշխանություններին քննադատելն էր: Հայաստանում լրագրողներ են ձերբակալվում: Ինձ հայտնել են նաև, որ վերջերս մեդիաներից մեկի ղեկավարին են ձերբակալել: Մի քանի ամիս առաջ էլ լրագրողներից մեկը հացադուլ էր հայտարարել բանտում և մահացել: Բայց Եվրոպայի Խորհրդում հաշվի չեն առել այս փաստերը: Ինչո՞ւ: Ինչո՞ւ Հայաստանի հանդեպ մի վերաբերմունք է, Ադրբեջանի և Թուրքիայի՝ մեկ այլ»,-ասել է Ադրբեջանի նախագահը:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829