Լրահոս
Օրվա լրահոսը

Մի դեպքում միջազգային կառույցների ցանկացած խոսք պետք է սրբորեն կատարել, իսկ մեկ այլ դեպքում այդ կառույցների ասածը գրոշի արժեք չունի. «Հայկական ժամանակ»

Փետրվար 06,2020 13:20

Երկակի ստանդարտների կիրառման մեկ այլ օրինակ էլ այն աղմուկն է, որ բարձրացրել է ընդդիմությունը՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի առթիվ ԵԽԽՎ հնչեցրած իբր «շատ կոշտ» գնահատականի թեմայով։ Այդ աղմուկի էությունը հետեւյալն է՝ եթե ՀՀ իշխանություններն առաջնորդվեն իրենց այսրոպեական շահերով եւ արհամարհեն միջազգային կառույցների դիրքորոշումը, դա լրջորեն հարվածելու է ՀՀ շահերին, մենք դեմ ենք դուրս գալու քաղաքակիրթ աշխարհին, հետեւաբար՝ իշխանությունները պարտավոր են անվերապահորեն կատարել միջազգային կառույցների ասածը։

Այդպես է, թե ոչ՝ այլ հարց է, բայց այդ նույն գործիչներն ու քարոզչամիջոցները ճիշտ նույն բառապաշարով իշխանություններին կոչ են անում արհամարհել այդ նույն միջազգային կառույցների այլ հորդորները (օրինակ՝ ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հարցով)։ Այսինքն՝ մի դեպքում միջազգային կառույցների ցանկացած խոսք պետք է սրբորեն կատարել (եթե իրենց քաղաքական շահերին համընկնում է կամ գոնե կարելի է նաեւ այդպես մեկնաբանեի, իսկ մեկ այլ դեպքում այդ կառույցների ասածը գրոշի արժեք չունի։

Սա նույնպես երկակի ստանդարտների կիրառում է, մինչդեռ պիտի գոյություն ունենա մեկ միասնական մոտեցում՝ առաջնայինը մեր պետական շահն է, և յուրաքանչյուր առանձին դեպքում իշխանությունները պիտի առաջնորդվեն այդ պետական շահով։ Անկախ նրանից՝ միջազգային կառույցները գոհ կմնան, թե իրենց «խորին մտահոգությունը կհայտնեն»։ Բայց սա արդեն այլ, շատ ավելի լուրջ թեմա է:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829