Լրահոս
Օրվա լրահոսը

«Գաղտնալսումը մոնտաժված է, դա մի քանի խոսակցությունների մոնտաժված տարբերակ է». Արթուր Վանեցյան

Փետրվար 06,2020 13:14

«Այդ գաղտնալսումը ներկայացված է այնպես, որ տպավորություն ստեղծվի, որ ես ազդեցություն եմ ունեցել դատական իշխանության կամ դատավորների վրա»,- տպագիր լրատվամիջոցների խմբագիրների հետ փակ հանդիպմանը գաղտնալսման գործի հետ կապված այսպիսի կարծիք հայտնեց ՀՀ ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը:

Նա վստահեցրեց, որ դա մի քանի խոսակցությունների մոնտաժված տարբերակ է ու մանրամասնեց. «Ես երբեք որևէ դատավորի հետ որևէ քրեական գործի շրջանակում զրույց չեմ ունեցել: Գաղտնալսումը մոնտաժված է, դա մի քանի խոսակցությունների մոնտաժված տարբերակ է, մի խոսակցություն չէ»:

Խոսելով իրեն՝ պետական հեղաշրջման փորձի մեջ մեղադրելու մասին, Արթուր Վանեցյանն ասաց. «Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարն է այդ մասին հայտարարում, պատգամավորները պնդում են, իսկ ԱԱԾ-ն նշում է, որ նման փորձ չի եղել: Դրանից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե մենք տենց չենք ասել, մենք ասել ենք, որ դա հիբրիդային հեղաշրջում է: Մի տերմին, որը օգտագործվել է Ուկրաինայում, անլրջություն է: Պետական հեղաշրջման փորձ իրականացնող մարդը պետք է նստած լիներ համապատասխան վայրում: Ես նման ցանկություն չեմ ունեցել, ընդհակառակը, ցանկացած մարդ, որը կփորձի իրականացնել պետական հեղաշրջում կամ հակասահմանադրական ճանապարհով կփորձի տիրանալ իշխանության, այդ մարդը պետք է դատապարտվի և կրի իր պատիժը»:

Հարցին՝ Նիկոլ Փաշինյանը սահմանադրական ճանապարհո՞վ տիրացավ իշխանությանը, Արթուր Վանեցյանը պատասխանեց. «2018-ի ապրիլ-մայիսին այն, ինչ տեղի ունեցավ ՀՀ-ում, աննախադեպ էր: Ժողովրդի մեծամասնությունը փոփոխությունների ակնկալիքով և պահանջով դուրս եկավ ՀՀ փողոցներ: Ես, լինելով ԱԱԾ աշխատակից, կարող եմ հավաստիացնել, որ անգամ պետական կառույցներում մարդիկ սպասում էին փոփոխությունների, և դրանք եղան: Հետագայում եղան զարգացումներ, և մենք ունեցանք այն, ինչ այսօր ունենք: Համաձայն չեմ այն պնդմանը, որ դա հակասահմանադրական էր, քանի որ եղել է ժողովրդական պահանջ: Այն, թե ինչ եղավ հետո, դա արդեն խորը վերլուծության և զրույցի թեմա է, որի մասին մի օր առանձին կխոսենք»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829