Քիչ առաջ ավարտվեց ԱԺ խորհրդի նիստը, որի օրակարգում նոր ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու հարցն էր: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը լրագրողներին տեղեկացրեց՝ խորհրդի նիստում այսօրվա հետաձգված ԱԺ արտահերթ նիստի նախագծերը նոր կազմով են ներկայացվել. «Այլեւ մեկ հարց է օրակարգում՝ սահմանադրական փոփոխությունների հարցը: Միակ մեկ հարց՝ սահմանադրությունում մեկ հոդված փոփոխելու հարցը: Այն փաթեթը, որը շրջանառության մեջ էր դրվել «Իմ քայլի» պատգամավոր Վահագն Հովակիմյանի կողմից, այլեւս օրակարգում չէ»,-հայտնեց Մարուքյանը:
https://www.facebook.com/aravot.am/videos/222364008791180/
Նրա փոխանցմամբ՝ ԱԺ նոր արտահերթ նիստն այսօր տեղի կունենա 13:00-ին, առաջարկվել է հինգ ժամ տեւողություն սահմանել: «Կքննարկվի միայն սահմանադրական փոփոխությունների օրինագիծը՝ մեկ ընթերցմամբ: 213-րդ հոդվածի մասին է»,-նշեց Էդմոն Մարուքյանը:
Հիշեցնենք, որ խոսքը այն նախագծի մասին է, որով «Իմ քայլն» առաջարկում է չեղյալ համարել Սահմանադրության 213 հոդվածը, որի արդյունքում կդադարեցվեն ՍԴ դատավորների, բացառությամբ Վահե Գրիգորյանի եւ Արման Դիլանյանի, լիազորությունները:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ