Այսօր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը`դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, բավարարեց դատախազության բողոքը: Ըստ այդմ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմին «Մարտի 1»-ի մայր գործով ամբողջական նյութերը չեն տրամադրվի:
Պաշտպանական կողմը նիստին չէր ներկայացել: Aravot.am-ի հետ զրույցում Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը հիշեցրեց նախորդ դատական նիստում արած իր հայտարարությունը` նիստին ներկայացել էր, որպեսզի Վճռաբեկ դատարան բողոք ներկայացնելու համար հիմքեր ստեղծվեն: «Ես հայտարարել էի, որ ցանկացած որոշում իրավաչափ են համարում: Արմեն Դանիելյանից այլ բան չէի էլ սպասում»,- ասաց Հովհաննես Խուդոյանը:
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի անդամ Հայկ Ալումյանն էլ Aravot.am-ի հարցին այսպես արձագանքեց. «Գործը քննեց Արմեն Դանիելյանը. դրանով ամեն ինչ ասված է»: Հստակեցնող հարցին`ի՞նչը նկատի ունեք, Հայկ Ալումյանը պատասխանեց`կարդացողները կհասկանան եւ հավելեց, որ դատավոր Արմեն Դանիելյանը մի քանի տարի է՝ հայտնի է իր գործունեությամբ:
Հիշեցնենք, այդ բողոքը քննելիս Արմեն Դանիելյանի նախագահությունը նշանավորվել էր աննախադեպ իրադարձությամբ՝ դատավորը պաշտպանական կողմին թույլ չէր տվել ելույթ ունենալ:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ