Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Թե ով էլ ավելի կոպիտ ու վիրավորական որակումներ կտա, եւ, հետեւաբար, ում ստատուսն ավելի դուր կգա Ֆեյսբուքում բնակվող առաջնորդին. «Հրապարակ»

Փետրվար 06,2020 12:16

Նկատելի է, որ ԵԽԽՎ-ի հետ խնդիրներից հետո իշխանությունը սկսել է նոր սրբագրումներ անել իր հրապարակային խոսքում, պարզվում է՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի լարումը սկսվել է Թովմասյանից։

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ասում է. «ՍԴ նախագահի պարտականությունները կատարող Հրայր Թովմասյանը հնչեցնում է քաղաքական տեքստեր՝ լինելով Սահմանադրական դատարանի նախագահ։ Խոսում է խրամատներից, ինչն արդեն քաղաքական տեքստ է, որի հակառակ կողմում՝ որպես թշնամիներ, ենթադրաբար, ներկայացվում ենք մենք։ Սա ի՞նչ է, եթե ոչ քաղաքական տեքստ… Նման ներկայացումը նշանակում է, որ նկրտումներ կան դատական իշխանությունն ուզուրպացնելու համար։ Սա վկայություն է նրա, որ ի հակառակ իշխանության ջանքերի՝ չթողնել, որ ՍԴ-ի շուրջ ճգնաժամը խորանա, տեղի է ունեցել հենց հակառակը դատարանի կողմից»։

Իհարկե, տիկին Մակունցը չի նշում, որ այս ընթացքում իրենք թիմովի Հրայր Թովմասյանին անվանել են «սատանայի փաստաբան» (հեղինակային իրավունքն Ալեն Սիմոնյանինն է), քծնող, ծառայությունների մատուցման առաջարկ անող եւ այլն։

Հին ու բարի ժամանակների նման՝ մեկ կենտրոնից ուղղորդվող թիմային որակումները, թերեւս, մրցակցում են իրար հետ։ Թե ով էլ ավելի կոպիտ ու վիրավորական որակումներ կտա, եւ, հետեւաբար, ում ստատուսն ավելի դուր կգա Ֆեյսբուքում բնակվող առաջնորդին, սա թիմում լավ գիտեն, քանի որ հատկապես կոպիտ ու կեղտոտ բառապաշար օգտագործողներին Նիկոլ Փաշինյանն իմքայլական հավաքների ժամանակ գովում է, ինչից էլ մարդիկ անուղղակի հասկանում են, թե ինչպես պահեն իրենց։ Նման գրառումների կամ հրապարակային ելույթների հեղինակների ցանկում են Ալեն Սիմոնյանը, Արմեն Փամբուխչյանը, Հայկ Կոնջորյանը, Տիգրան Ուլիխանյանը, Արեն Մկրտչյանը, վերջին շրջանում ակտիվացել են նաեւ Արմեն Եղոյանն ու անգամ՝ Լիլիթ Մակունցը։

Ի դեպ, Հրայր Թովմասյանն այս իշխանության ու նրան հարողների խոսքի թիրախներից մեկն է միայն, քանի որ «լափաման»-ը, «վնգստալ»-ը, «պինցետով կպոկենք»-ը, «թաթիկները կկտրենք»-ը, «հակահեղափոխության ողնաշարը կջարդենք»-ը տարբեր ժամանակներում վերաբերել են տարբեր քաղաքական ուժերի, նայած թե ով է այդ օրը հարուցել Փաշինյանի զայրույթը:

Անուշ ԴԱՇՏԵՆՑ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829