«Առավոտի» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի՝ տպագիր լրատվամիջոցների գլխավոր խմբագիրների հետ հանդիպմանը հարցրեց՝ «Հայկական ժամանակ», «Ժամանակ», «Չորրորդ իշխանություն» թերթերի գլխավոր խմբագիրները հրավիրվա՞ծ էին հանդիպմանը:
Արթուր Վանեցյանը պատասխանեց. «Երկու օր առաջ կապնվել եմ «Հայկական ժամանակ» օրաթերթի ներկայացուցչի հետ, ինչպես բոլորիդ անձամբ ես եմ հրավիրել: SMS հաղորդագրություն եմ գրել «Հայկական ժամանակ» օրաթերթի ներկայացուցչին, ասել եմ, որ գլխավոր խմբագիրների հետ նման հանդիպում եմ նախատեսել, ասել եմ՝ ուզում եմ՝ ներկա լինի: Ինձ պատասխան է եկել, որ ՀԺ գլխավոր խմբագիրն Աննա Հակոբյանն է: Ես ինչ-որ բան եմ գրել, որը չեմ ուզում մանրամասնել, բայց իմ գրածն անպատասխան են թողել: «Ժամանակ» թերթի գլխավոր խմբագրին գրել եմ նորից SMS, ասել եմ, եթե հարմար է, զանգեմ, խոսենք, երևում է, որ SMS-ն կարդացվել է, բայց ինձ չեն պատասխանել: «Չորրորդ իշխանություն» թերթի գլխավոր խմբագիր Շողեր Մաթևոսյանի հետ խոսել եմ, հրավիրել, նա ասել է, որ հնարավոր է գա, հնարավոր է՝ ոչ, բայց եթե չգա, առանձին հարցազրույց կանեն ինձ հետ: Ասել եմ՝ խնդիր չկա»:
Ամփոփելով թեման և դիմելով Արամ Աբրահամյանին՝ Արթուր Վանեցյանն ասաց. «Շատ կուզեի, որ այս հանդիպմանը ներկա լինեին նաև Ձեր նշած լրատվամիջոցների գլխավոր խմբագիրները»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ