Ի՞նչ կապ ունի բնական գազի եւ էլեկտրաէներգիայի բաշխիչ ցանցերում կորուստների մակարդակի նվազման հետ։ Դա ՀԷՑ-ի եւ «Գազպրոմի» աշխատակիցների, կոնկրետ՝ էլեկտրիկների ու գազավիկների գիշերուզօր հետևողական աշխատանքի արդյունք է։ Այդ կորուստների ցուցանիշն ամեն տարի նվազում է։ Մինչդեռ Փաշինյանն իր 100 փաստերից մեկով այդ նվազումը ներկայացնում է որպես կառավարության ձեռքբերում։ Այդ երբվանի՞ց է կառավարությունը պայքարում «լեփ» լույսի ու գազի դեմ։
Փաշինյանը, որպես իր կառավարության ձեռքբերում, նշում է նաեւ, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը եւ Սենատն ընդունել են Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող բանաձեւեր։ Ի՞նչ կապ ունեն այս ամենի հետ Փաշինյանն ու իր կառավարությունը, արտգործնախարարությո՞ւնն է իր լավ աշխատանքով հասել դրան, թե՞ ԱԺ մի շարք հանձնաժողովների, այդ թվում նաեւ՝ սփյուռքի հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը։
100 փաստերից մեկում նշվում է. «2019-ի ընթացքում Հայաստանը հաջողությամբ նախագահել է Եվրասիական տնտեսական միության մարմիններում… 2019 թվականի հոկտեմբերի 1-ին Երեւանում անցկացված գագաթնաժողովը կազմակերպության պատմության մեջ աննախադեպ է եղել իր ծավալներով»։ Սա նույնպես Փաշինյանի ու իր կառավարության ձեռքբերումը չէ, ամեն ինչ ընթացել է այն հերթագայությամբ ու օրակարգով, որը հաստատված է եղել դեռեւս «սեւերի» իշխանության օրոք։ Եվ ազնիվ չէ ուրիշների ձեռքբերումը վերագրել քեզ։
Վարչապետը նշում է. «2019 թ. հունվար-սեպտեմբերին Հայաստան այցելած ներգնա զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է 1.459.152, կամ աճը նախորդ տարվա հունվար-սեպտեմբերի համեմատ կազմել է 14.4%։ 2019 թ. հունվար-սեպտեմբերին 2018-ի նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը ՌԴ-ից ավելացել է 76.2%-ով, Գերմանիայից՝ 2.2 անգամ, Ֆրանսիայից՝ 2.3 անգամ, Իտալիայից՝ 62.8%-ով, Նիդերլանդներից՝ 98.6%-ով, Իրանից՝ 13.3%-ով, Վրաստանից՝ 11.7%-ով, Կանադայից՝ 43.8%-ով, Ուկրաինայից՝ 31.7%-ով, Չինաստանից՝ 42.14%-ով, ԱՄՆ-ից՝ 18.51%-ով, Իսպանիայից՝ 57.17%-ով»։ Այս թվերի մեջ, չգիտես ինչու, Փաշինյանը չի նշել հնդիկներին, որոնց թիվը մայրաքաղաքում զգալիորեն ավելացել է։ Ըստ մամուլի հրապարակումների, 2019-ի առաջին կիսամյակում, աշխատելու նպատակով, Հայաստան է ժամանել 15 հազար 442 հնդիկ։ Ըստ օդում կախված լուրերի, ՀՀ կառավարությունը ՄԱԿ-ի հետ համաձայնագիր է ստորագրել, որ Հայաստանը պարտավորվել է ընդունել ՄԱԿ-ի կողմից ներկայացված աղքատ երկրների քաղաքացիներին եւ նրանց ապահովել կեցավայրով ու սնունդով։ Հայաստան եկած հնդիկներն այդ համաձայնագրի՞ շրջանակներում են եկել Հայաստան, թե՞ ոչ։ Ներկայացված թվերի մեջ նրանց մասին՝ ոչ մի խոսք։
Կարդացեք նաև
Իսկ մեկ այլ կետում նշվում է, որ, համաձայն ՄԱԿ-ի Փախստականների գործերով գործակալության զեկույցի, Հայաստանը մտել է Սիրիայից ամենամեծ թվով փախստականներ ընդունած երկրների ցուցակը։ Ըստ զեկույցի՝ Հայաստանն ընդունել է 14 հազար 700 փախստականի։ Այս թիվը մտնում է զբոսաշրջիկների՞ թվի մեջ, թե՞ Հայաստան մշտական բնակության վերադարձածների։
Նաիրա ՎԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում