Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՍԴ-ն շրջանցելու աղմկահարույց նախագիծը հետ է կանչվել. ԱԺ արտահերթ նիստը չկայացավ, Արարատ Միրզոյանը հորդորեց պատգամավորներին ԱԺ շենքից չհեռանալ

Փետրվար 06,2020 11:34

Այսօր ԱԺ արտահերթ նիստ էր հրավիրվել, որի օրակարգում էր իմքայլական 37 պատգամավորների համահեղինակությամբ աղմկահարույց նախագիծը: Սակայն ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նիստի մեկնարկին հայտարարեց, որ արտահերթ նիստը չի կայանա, քանի որ նախաձեռնողը հետ է կանչել նախագիծը: Հիշեցնենք, որ խոսքը այն նախագծի մասին է, որով առաջարկում էին չեղյալ համարել Սահմանադրության 213 հոդվածը, որի արդյունքում  կդադարեցվեն ՍԴ դատավորների, բացառությամբ Վահե Գրիգորյանի եւ Արման Դիլանյանի, լիազորությունները:

Երեկ ԱԺ խորհրդի նիստում «Լուսավոր Հայաստան» եւ ԲՀԿ խմբակցությունները դեմ էին քվեարկել այդ օրակարգին:

Այսօր արտահերթ նիստի սկզբում Արարատ Միրզոյանն ասաց, որ ըստ երեւույթին, ինչ-որ տեխնիկական խնդիրների պատճառով են նախագծերը հետ կանչվել, այսօր առավոտյան նախաձեռնողը համանման, ոչ բովանդակային փոփոխություններով օրենքի նախագիծ է դրել շրջանառության մեջ եւ «Իմ քայլը» խմբակցությունը կրկին ստորագրություն է հավաքել՝ արտահերթ նիստ անելու:

Միրզոյանը տեղեկացրեց, որ հիմա ԱԺ խորհրդի արտահերթ նիստ են անելու, որից հետո կորոշվի այսօր արտահերթ նիստն անցկացնել: Նա պատգամավորներին հորդորեց այսօր մնալ ԱԺ շենքում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829