Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Դատարանը հրաժարվեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին տրամադրել «Մարտի 1»-ի գործի ամբողջական նյութերը. Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմ

Փետրվար 06,2020 10:59

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը հայտնում է. «Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, բավարարեց այսօր Գլխավոր դատախազության բողոքը՝ բեկանելով Երևանի առաջին ատյանի դատարանի որոշումը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմին «Մարտի 1»-ի մայր գործով ամբողջական նյութերը տրամադրելու վերաբերյալ։ Պաշտպան Խուդոյանի միջնորդությունը մերժվեց։

Որոշումը ենթակա է բողոքարկման 15-օրյա ժամկետում Վճռաբեկ դատարանում։

Նշենք, որ պաշտպան Հովհաննես Խուդոյանը նախաքննության ընթացքում միջնորդություն է ներկայացրել, պահանջելով տրամադրել «Մարտի 1»-ի մայր գործով բոլոր նյութերը։ Սակայն քննիչը մերժել է: Փաստաբանը բողոք է ներկայացրել դատարան, և 2019 թ․ նոյեմբերին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արման Հովհաննիսյանի նախագահությամբ, բավարարել է բողոքը՝ պարտավորեցնելով ՀՔԾ-ին Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին տրամադրել «Մարտի 1»-ի մայր գործով բոլոր նյութերը։

Դատախազությունը բողոքարկել է դատարանի նշված որոշումը։

Հիշեցնենք, որ նախորդ տարի հունիսի 25-ին Արմեն Դանիելյանը բեկանել է Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր Դավիթ Գրիգորյանի՝ Ռոբերտ Քոչարյանին Արցախի ներկա և նախկին նախագահների անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու և Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ գործի վարույթը կասեցնելու և ՍԴ ուղարկելու մասին որոշումները»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829