Իդլիբ նահանգի մոտակայքում Սիրիայի բանակի և ահաբեկիչների միջև ընթացող մարտերի ժամանակ հայ զինվոր է զոհվել, այս մասին տեղեկացնում է Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթը:
«Չորեքշաբթի, 5 Փետրուարին, Սարաքէպի գիւղերուն մէջ սուրիական բանակին մղած մարտներուն ընթացքին նահատակուած է1988-ի ծնունդ հայ զինուոր Ժան Գաթանճեանը։
Նահատակ զինուորին յուղարկաւորութիւնը տեղի պիտի ունենայ Հալէպի հայ կաթողիկէ Ս. Խաչ եկեղեցւոյ մէջ, Հինգշաբթի, 6 Փետրուար 2020-ի յետմիջօրէի ժամը 1:00-ին։
Ցաւակցութիւնները պիտի ընդունուին հանգուցեալին տան մէջ, Նոր Գիւղ»,- հայտնում է «Գանձասար»-ը։