Թուրքմենստանի արևելյան Լեպաբի շրջանում 40 տարեկանից բարձր տղամարդ պաշտոնյաներին պարտավորեցրել են ճերմակ մազեր ունենալ: Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը, այդ կերպ պետական պաշտոնյաները կնմանվեն երկրի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին, որը 2018թ. օգոստոսից հանրությանը ներկայանում է ճերմակած մազերով:
Տեղեկատվության համաձայն՝ փետրվարի 1-ից պաշտոնյաներին, դպրոցների, հիվանդանոցների աշխատակիցներին արգելվում է ներկել մազերը, իսկ այն մարդիկ, որոնց մազերը բնական գույնի են, պետք է ճերմակեցնեն մազերը: Իսկ երբ երկրի նախագահն այցելի Լեպաբի, նրան դիմավորելու են «ճերմակած» պաշտոնյաները:
2019թ. հունվարին Թուրքմենստանի պետական կառույցներին, այդ թվում՝ դպրոցներին, հիվանդանոցներին, պարտավորեցրել են գնել Բերդիմուհամեդովի նոր դիմանկարները, որոնցում նախագահը ճերմակահեր է:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ