Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Ինչ է վաղը գրվելու ֆեյսբուքում

Փետրվար 06,2020 10:00

Այսօր տեղի է ունենալու խորհրդարանի հերթական նիստ, որի ընթացքում իշխանությունը հերթական փորձն է անելու ազատվելու իրենց չհավանած Հրայր Թովմասյանից: Իհարկե, կարող եմ կանխատեսել, թե ինչ փաստարկներ է բերելու իշխանությունը՝ Թովմասյանի անձն այստեղ կապ չունի, ամբողջ խնդիրն այն է, որ ՍԴ-ն լեգիտիմ չէ, ՍԴ նախագահը լեգիտիմ չէ, մեզ պետք է ՍԴ, որը կհամապատասխանի ժողովրդավարական պետություն կառուցելու պահանջներին, մեզ պետք է, որ կայանա անկախ դատական համակարգը: Ենթադրում եմ, որ ԲՀԿ-ն եւ ԼՀԿ-ն այդ մոտեցումների հետ համաձայն չեն լինելու, նաեւ զգուշացնելու են սահմանադրական փոփոխությունների նախագիծը ՍԴ չուղարկելու միջազգային հետեւանքների մասին:

Որ իշխանությունն ու ընդդիմությունը տարբեր տեսակետներ ունեն եւ վիճում են խորհրդարանում՝ դա նորմալ է, շատ ավելի վտանգավոր կլիներ, եթե այդ հարցում լիներ կատարյալ միակարծություն:

Բայց Հայաստանն ունի յուրահատկություն, որին մենք առնչվել ենք նաեւ 1998-ից հետո. պաշտոնական կարծիքի հետ ցանկացած անհամաձայնություն իշխանության կողմից մեկնաբանվում է որպես հավատարմություն «նախորդ հանցավոր ռեժիմին»: Ըստ այդմ՝ այսօրվա նստաշրջանում ընդդիմության պահվածքը մեկնաբանվելու է հետեւյալ կերպ. «ԲՀԿ-ն եւ ԼՀԿ-ն վերջնականապես բացահայտեցին իրենց դեմքը, այլեւս ոչ մեկի մոտ կասկած չկա, որ նրանք սպասարկում են ժողովրդի կողմից հեռացված նախկին կոռումպացված ռեժիմի շահերը»: Ձեւակերպումը տալիս եմ կոռեկտ քաղաքական լեզվով: Պարզ է, որ ֆեյսբուքում իշխանության կողմնակիցները շատ ավելի թունդ բառեր կգրեն, որոնցից ամենամեղմը կլինի «davachan» – ը:

Կկարողանա՞ն ընդդիմադիր պատգամավորները դիմանալ այդ բարոյական ճնշմանը, թե՞ տեղի կտան շանտաժին՝ դա մի հարց է, որը սկզբունքային նշանակություն ունի միայն այսօր: Ի վերջո, ինչպես ցանկացած ֆեյսբուքյան կամ «ֆեյսբուքամերձ» աղմուկ, այսօր ալիքը կբարձրանա, վաղը կմարի: Բայց այս փոքրիկ դրվագը առիթ է տալիս մտածելու, թե ինչ է ընդհանրապես ժողովրդավարությունն ու ազատությունը:

19-րդ դարի անգլիացի պատմաբան լորդ Ջոն Դալբերգ-Աքթոնը հայտնի է իր ասույթով՝ «իշխանությունն այլասերում է, իսկ բացարձակ իշխանությունն այլասերում է բացարձակապես»: Բայց նա հետաքրքիր մտքեր ունի նաեւ ազատության մասին. «Ազատություն ասելով՝ ես հասկանում եմ համոզմունքը, որ յուրաքանչյուր մարդ պիտի պաշտպանված լինի՝ անելու այն, ինչն իր կարծիքով իր պարտքն է՝ ի հեճուկս իշխանության եւ մեծամասնության, ավանդույթների եւ կարծիքների ազդեցության»: Եթե ազատությունն այդպես է հասկացվում, ապա այն չի կարող տրվել միայն իշխանությունների կողմից: Դա նաեւ ներքին համոզմունք է:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ruben says:

    Միայն հետամնաց զանգվածները կարող են ընտրել իրենց համար իրենց իշխող խաների:

    Հետևանքը՝.
    «- Էս ի՞նչ լրբություն,
    Ի՞նչ հանդգնություն.
    Ա՜յ, դու փսլնքոտ,
    Ոչխարի լակոտ,
    Դու ինչի՞ տեր ես.
    Որ գաս դնչովդ,
    Քթով-պնչովդ
    Ջուրս պղտորես.
    Բռնեմ դունչդ
    Կտրի շունչդ:»

    Աթաբեկ Խնկոյան. «Գայլն ու գառը»

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829