Տարիներ շարունակ գործող HelpCourt դատական վարկանիշավորման 2020թ. գործընթացը մեկնարկվելու է փետրվարի 10-ին: Համակարգում դատավորները վարկանիշավորվում են բացառապես փաստաբանների գերթափանցիկ գնահատման արդյունքում:
Այս տարի, ի տարբերություն նախորդ վարկանիշավորման գործընթացների, համակարգում ներառվել են նաեւ ՀՀ սահմանադրական դատարանի դատավորները:
Նախքան նման որոշում կայացնելը, համակարգը, հաշվի առնելով ՍԴ դատավորների վերաբերյալ հասարակական բարձր հետաքրքրվածությունը, փաստաբանների քննարկմանն է ներկայացրել այդ հարցը:
Փաստաբանների ճնշող մեծամասնությունը գտել է, որ ՍԴ դատավորներին համակարգ ներառելն այսօր արդարացված է եւ բխում է համակարգի առաքելությունից:
Կարդացեք նաև
Հիշեցնեմ, որ HelpCourt-ը պատկանում է անկախ փաստաբանական համայնքին եւ գերապաքաղաքական համակարգ է:
Լևոն ՍԱՀԱԿՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
05.02.2020