Լրահոս
Օրվա լրահոսը

Կոմունիստներն էլ կպահանջեն անդամավճարներով կառուցված իրենց շենքերը, այդ թվում՝ ՍԴ-ի շենքը

Փետրվար 06,2020 13:30

«Մենք հարցումներ ենք ուղարկել արխիվ, որտեղից ձեռք ենք բերել տեղեկատվություն,  թե որ անշարժ գույքերն են կառուցվել Հայաստանի Կոմունիստական կուսակցության անդամավճարների շնորհիվ:

Ցանկը մոտ 280 հատ է, որից մեկը ՍԴ շենքն է, Երիտասարդության պալատը, որն արդեն քանդել են: Կերկայացնեմ գույքի ծագման հիմքը»,-երեկ «Առավոտին» ասաց պատասխանողի ներկայացուցիչ, իրավապաշտպան Աշոտ Համբարձումյանը:

2018թ. հունիսի 6-ին ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը դիմել է Երեւան քաղաքի դատարան, ընդդեմ Հայաստանի Կոմունիստական կուսակցության՝ գումարը բռնագանձելու պահանջի մասին: Հայցադիմումը Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ն.Հովսեփյանին է հանձնվել 2018թ. հունիսի 11-ին: ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունն այս պահին հստակեցնում է հայցապահանջը:

ՀԿԿ նախկին քարտուղարը, ըստ հայցվոր կողմի, ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության հետ գործելով, կառավարության որոշմամբ՝ ՀԿԿ զբաղեցրած տարածքները հանձնել է վարձակալությամբ, ինչը օրենքի կոպիտ խախտում է, քանի որ կուսակցության ղեկավարը իրավունք չունի 1 մլն. դրամ գերազանցող գործարք կատարել առանց բարձրագույն մարմնի որոշման:

«Քանի որ ՀԿԿ-ն հանդիսանում է Հայկական ՍՍՀ Կոմունիստական կուսակցության իրավահաջորդն ու բոլոր զբաղեցրած տարածքները կառուցված են վերջինիս կողմից հավաքագրված անդամավճարներով, որոնք գոյացել են ինչպես շաբաթօրյակների ընթացքում կուսակցության անդամների հասարակական հիմքերով իրականացված աշխատանքների շնորհիվ, ապա չէր կարող գույքը հանձնվել վարձակալությամբ»,-ասում է Աշոտ Համբարձումյանը:

Վերջինս հայտնում է, որ իր՝  որպես պատասխանողի ներկայացուցչի դիրքորոշումը իրավաբանորեն ձեւակերպված է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 296-ում՝ «Գրավոր գործարք» հոդվածում:

Համաձայն որի՝ Գրավոր գործարքը պետք է կնքվի փաստաթուղթ կազմելու միջոցով, որն արտահայտում է գործարքի բովանդակությունը եւ ստորագրված է գործարք կնքող անձի կամ անձանց կամ նրանց կողմից պատշաճ ձեւով լիազորված անձանց կողմից:

Իսկ հոդված 301-ում սահմանված է  գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցման մասին, համաձայն որի՝ անշարժ գույքի հետ կատարվող գործարքներից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման:

Պարզվում է, որ տվյալ դեպքում պայմանագիրը գրանցված չէ ՀՀ ԿԱ ԱԳԿ-ում:

Դատական գործընթացում չի բացառվում, որ կողմը հանդես գա գործարքն առ ոչինչ ճանաչելու օգտին, իսկ գործարքն անվավեր է սույն օրենսգրքով սահմանված հիմքերով դատարանի կողմից այն այդպիսին ճանաչելու ուժով (վիճահարույց գործարք) կամ անկախ նման ճանաչումից (առոչինչ գործարք):

«Իմ պահանջը դեռ բանավոր եմ ներկայացրել դատարանին: Հաջորդիվ պատրաստվում եմ հակընդդեմ հայցով ներկայացնել ասելիքս: Կարծում եմ՝ օրենքի խախտմամբ ՀԿԿ զավթած գույքերը պետք է վերադարձվի իրավահաջորդին, միաժամանակ պահանջելու եմ գույքի օգտագործման եկամուտները»,-ասում է Ա. Համբարձումյանը:

Նա չբացառեց, որ միաժամանակ դիմելու է վարչական դատարան՝ կառավարության որոշումը Կոմունիստական կուսակցության մասով անվավեր ճանաչելու պահանջով:

Դատարանը Քաղաքացիական դատավարության օրենսգրքով ապացույցների ներկայացման հիմքերն է պահանջել, ինչը նշանակում է՝ իշխող կուսակցության «յոթանասուն տարվա» բեռի ձեռքբերման համար  դիմել արխիվ. «Կոմկուսը հնարավորություն չունի վճարել պետական արխիվից ստացվող փաստաթղթերի համար, ուստի դատարան ներկայացրել եմ համառոտ տեղեկանքի ձեւով. անդամավճարներով կառուցված շինությունների ցանկը եւ նկարագրությունը եւ հիմքերը՝  գործկոմի որոշումները»:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Հ.Գ. Ի դեպ, մամուլի շենքում երկու գործող գործկոմ, շրջկոմ կա: Փոքրիկ, անհրապույր սենյակներն են երբեմնի հզոր շենքերի փոխարեն զբաղեցնում:

«Առավոտ» օրաթերթ
05.02.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829