Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստներն այսօր այցելեցին քաղցկեղ եւ արյան հիվանդություններ ունեցող երեխաներին (Ֆոտոշարք)

Փետրվար 05,2020 22:03

Հունվարի 4-ը քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն էր: Երեկ «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամը սոցցանցերում ֆլեշմոբ էր կազմակերպել, որին ակտիվորեն մասնակցողներից էին ԲԿՄԱ ֆուտբոլային ակումբի տնօրինությունն ու ֆուտբոլիստները, ինչպես նաեւ «Նոա» ֆուտբոլային ակումբը: Այսօր բանակայիններն այցելել էին Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն՝ հանդիպելու քաղցկեղ եւ արյան հիվանդություններ ունեցող երեխաներին:

 

«Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի տնօրեն Էսթեր Դեմիրճյանը լրատվամիջոցներին ասաց. «Ըստ էության, մենք, որպես Քաղցկեղի միջազգային վերահսկման միության անդամ, առաջին անգամ միացանք շարժմանը, որը գոյություն ունի 20 տարի: Մեր երեխաների ոգեւորությունն ակնհայտ է: Նրանք հատուկ եկել են հանդիպելու ֆուտբոլիստների հետ: Վստահ եմ՝ այն շատ հուզիչ է լինելու երկու կողմերի համար էլ: Վստահ եմ նաեւ, որ մեր հասարակությունն ունի ֆլեշմոբերի, այսպիսի հանդիպումների կարիքը, որովհետեւ դա մի կողմից քաջալերում է, մյուս կողմից բոլորիս մի պահ մտածելու տեղիք է տալիս, թե մեզանից յուրաքանչյուրն ինչ կարող է անել: Ամեն մեկս՝ քաղաքական գործիչները, պետական այրերը, անհատ քաղաքացիները եւ բոլորը,  մեր տեղում ինչ-որ բան կարող ենք անել, մեր ներդրումը, նպաստը բերել»:

 

Aravot.am-ի հարցին, թե մարզիկների ակտիվությունն ինչպիսին է, տիկին Դեմիրճյանը պատասխանեց. «Ֆլեշմոբը շարունակվում է եւ տեւելու է մինչեւ փետրվարի 15-ը: Մարզիկները շատ ակտիվ են: Մի ստվար խումբ, որոնք մի քանի  օր առաջ գնում էր, հավանաբար մրցման, խնդրեցին պաստառները հասցնել օդանավակայան, որպեսզի մինչեւ մեկնելը հասցնեն նկարվել: Անկեղծ ասած, չենք հասցնում համացանցում հետեւել մեր նախաձեռնությանը միացած բոլորին»:

Էսթեր Դեմիրճյանը մեզ ասաց նաեւ, որ իրենց խնդիրը հանրությանն իրազեկելն է, որպեսզի քաղցկեղ եւ արյան հիվանդություններ ունեցողներն իրենց միայնակ ու լքված չզգան: «Այս մեկուկես տարվա ընթացքում մենք այստեղ իրականացրել ենք, կարծում եմ, ավելի շատ միջոցառում, քան եղել է վերջին 10 տարում»,-ասաց նա: Տիկին Դեմիրճյանը կոչ արեց, որպեսզի հասարակական ակտիվությունը լինի մշտական:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829