Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք դեմ ենք քվեարկել բոլոր նախագծերին՝ նիստը արտահերթ անցկացնելուն, հատուկ նիստ հրավիրելուն, քննարկվող բոլոր որոշումներին մենք դեմ ենք քվեարկել». Մարուքյան

Փետրվար 05,2020 20:40

ԱԺ խորհրդի նիստն ավարտվեց ու որոշվեց, որ վաղը արտահերթ նիստը կկայանա: «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողների հետ զրուցում ասաց, որ օրակարգի բոլոր հարցերը խորքային քննարկելու են:

Իսկ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ասաց. «Մենք դեմ ենք քվեարկել բոլոր նախագծերին՝ նիստը արտահերթ անցկացնելուն, հատուկ նիստ հրավիրելուն, քննարկվող բոլոր որոշումներին մենք դեմ ենք քվեարկել: Բնականաբար, բոլոր նախագծերն ունեն քաղաքական բնույթ, ինչ վերաբերում է սահմանադրականությանը, դրա մասին կխոսենք»:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ 37 պատգամավոր է ստորագրել այն նախագծի տակ, որով առաջարկում են չեղյալ համարել Սահմանադրության 213 հոդվածը, որի արդյունքում կդադարեցվեն ՍԴ դատավորների, բացառությամբ Վահե Գրիգորյանի եւ Արման Դիլանյանի, լիազորությունները, չեն ստորագրել պետաիրավական հանձնաժողովի նախագահը, ինչպե՞ս կմեկնաբանեք՝ Մարուքյանը պատասխանեց. «Ես նկատեցի, որ ստորագրողների մեջ չկան «Իմ քայլը» դաշինքի իրավաբան պատգամավորներ, նրանք կամ նպատակային չեն ստորագրել, բայց ամեն դեպքում պետք է քվեարկեն, կամ ինչ-որ միտում կա»:

Մարուքյանն ասաց, որ ասել են ինչո՞ւ է հրատապությունը նման նախագիծ բերելու, «Իմ քայլից» որեւէ հոդաբաշխ բացատրություն չեն լսել, ուստի խորհրդի 5 անդամները դեմ են քվեարկել. «Լուսավոր Հայաստանից» ես եւ տիկին Թանդիլյանն ենք, ԲՀԿ-ից չեմ կարող ասել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829