ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովում այսօր քննարկվեց ԲՀԿ պատգամավոր Արթուր Դալլաքյանի հեղինակած՝ «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը, որը սահմանում է՝ դեկտեմբերի 1-ից մարտի 31-ը վարորդների համար պարտադիր է ձմեռային անվադողերով և «մոտակա» լուսարձակները միացրած վիճակում երթեւեկելը:
Ձմեռային անվադողերով չերթեւեկելու համար նախատեսվում է 20 հազար, իսկ մեքենան առանց «մոտակա» լուսարձակները միացրած վիճակում վարելու համար՝ 5000 դրամ տուգանք:
Պատգամավորը նշեց, որ սա միտված է նվազեցնելու ՀՀ-ում ՃՏՊ-ների թիվն ու հետեւանքները: Հանձնաժողովականների քվեարկությամբ օրինագիծը դրական եզրակացություն ստացավ, այսինքն՝ առաջիկայում այն քննարկման կդրվի ԱԺ լիագումար նիստի օրակարգում:
https://www.facebook.com/aravot.am/videos/2487493114806346/
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ