Այսօր 16:00-ին նախատեսված ԱԺ խորհրդի նիստը, որի ժամանակ պետք է քննարկվեր Սահմանադրական դատարանի ճգնաժամի լուծմանն ուղղված «Իմ քայլը» խմբակցության օրինագիծը, հետաձգվեց՝ արդեն երկրորդ անգամ:
«Օրակարգը նոր կետ կստանա, եւ նոր օրակարգ կբերվի, խորհրդի նոր նիստ կհրավիրվի: «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի պահանջն է, որ նոր նիստ տեղի ունենա, այդ պատճառով այս նիստում հնարավոր չէր նոր կետ ավելացնել: Հնարավոր է, որ այն այսօր տեղի ունենա: Նոր կետի ավելացումն «Իմ քայլի» առաջարկն է եղել: Ամեն ինչ օրենքի սահմաններում է արվելու»,-լրագրողների հետ զրույցում իրավիճակն այսպես պարզաբանեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:
Թե ինչ կետի մասին է խոսքը, Ալեն Սիմոնյանը չմանրամասնեց:
Ինչ վերաբերում է հարցին՝ «վաղն ԱԺ արտահերթ նիստ տեղի կունենա՞», Սիմոնյանը պատասխանեց. «Ենթադրում եմ՝ այո»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ