Twitter սոցիալական ցանցը հայտարարել է կեղծ հոլովակների, լուսանկարների դեմ պայքարի մասին: Մարտի 5-ից մեդիաֆայլերը, որոնք ակնհայտ խմբագրվել են՝ օգտատերերին խաբելու նպատակով, կստանան «Manipulated media» գծանշումը:
Twitter-ում հրապարակված մեդիաֆայլերը կգնահատվեն մի քանի չափորոշիչներով: Սոցիալական ցանցը հաշվի կառնի մի քանի գործոն՝ արդյոք բովանդակությունը զգալիորեն խմբագրվել է, ինչ տեղեկատվություն է հավելվել կամ ջնջվել, արդյոք ԶԼՄ-ն իրականում գոյություն ունի, ինչպես է տարածվել նյութը: Միևնույն ժամանակ կգնահատվի կից տեքստը, օգտահաշիվը, որը հրապարակել է հոլովակը, նրա նախորդ հղումները:
Twitter-ը հաղորդում է, որ նման քայլի է դիմել օգտատերերի ճնշման տակ, իսկ չափորոշիչները մշակվել են շուրջ 6500 մարդկանց շրջանում հարցումների, փորձագետների հետ խորհրդակցությունների հիման վրա:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ