«Պատկերացրեք՝ ոստիկանությունը ստանում է ահազանգ եւ չի արձագանքում: Ինչ-որ արվել է, եղել է օրենքի սահմաններում: Չեմ ուզում քաղաքական աստառ տալ այս ամենին, որովհետեւ Ոստիկանությունն ապաքաղաքական կառույց է»,- լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Մովսիսյանը՝ անդրադառնալով ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով երեկ ոստիկանություն բերման ենթարկված ՀՖՖ նախկին նախագահ, գործարար Ռուբեն Հայրապետյանի հայտարարությանը՝ «Մի օր ես եմ պառկեցնելու եւ ոտքերս մաքրելու իրանց վրա»:
Այդ արտահայտության մասին կարծիք հայտնել փոխոստիկանապետը չնախընտրեց. «Նման սպառնալիք հնչեցնելն անընդունելի է: Միայն կարող եմ ասել, որ ահազանգին չարձագանքելու իրավունք ոստիկանությունը չունի: Յուրաքանչյուր անօրինական գործողություն պետք է ստանա գնահատական»:
https://www.facebook.com/aravot.am/videos/177796900234297/
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ