«Ի՜նչ է ասում…»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր իր հասցեին ուղղված «նրա ելույթը լսող ցանկացած մարդ ինտելեկտուալ հյուծում է ստանում» նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի այս հայտարարությանն այսպես արձագանքեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Մարտի 1-ի գործով նախկին փաստահավաք խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանը:
Հիշեցնենք, որ Գեւորգ Կոստանյանը Մարտի 1-ի գործով մեղադրյալ է եւ հետախուզվում է:
https://www.facebook.com/aravot.am/videos/794957857669724/
Նա հայրենիք վերադառնալու եւ գործի քննությանը նպաստելու առաջարկներ էր արտահայտել՝ վարչապետի եւ դեսպանների ներկայությամբ ուղիղ եթերում պատասխանել տասը զոհերի մահվան հանգամանքների վերաբերյալ հարցերին:
Կարդացեք նաև
Այս առնչությամբ էլ Անդրանիկ Քոչարյանը Կոստանյանին կոչ արեց. «Թող շուտ վերադառնա եւ ձեւակերպի իր մտքերը նախաքննական մարմնի առաջ: Նա շատ հարցերի դեռ պետք է պատասխանի: Ծիծաղելի է, չէ՞, պարզվում է՝ կարմիր դիպլոմով ավարտած նախկին դատախազը ՀՀ օրենքները չգիտի»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ