«Վահագն Վերմիշյանը շենքից դուրս է եկել: Ես դրանից հետո նրա հետ չեմ զրուցել»,- Aravot.am-ի հարցին՝ այժմ որտե՞ղ է գտնվում Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը, այսպես պատասխանեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահի օգնական-մամուլի քարտուղար Ջեմմա Համբարձումյանը:
Նշենք, որ մոտ մեկ ժամ առաջ անհայտ անձինք խուզարկություն են իրականացրել Վահագն Վերմիշյանի աշխատասենյակում՝ արգելելով տեսանկարահանումը:
Ջեմմա Համբարձումյանն ասաց, որ դրանք եղել են օպերատիվ միջոցառումներ, և իրենք շուտով պաշտոնական հաղորդագրություն կտարածեն:
Հետաքրքրվեցինք՝ ի՞նչ կասկածանքով են այդ միջոցառումներն իրականացվել, Ջեմմա Համբարձումյանն ասաց, որ դեռ որևէ բան հայտնի չէ:
Կարդացեք նաև
Նշենք, որ լրատվամիջոցներում տարածված մի տեսանյութում երևում է, թե ինչպես են անհայտ անձինք ուղեկցում Վահագն Վերմիշյանին դեպի վերելակ և խոչընդոտում տեսանկարահանմանը: Նրանք տարել են նաև պարոն Վերմիշյանի համակարգիչները:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ