Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախը՝ ամերիկացի բլոգերի աչքերով

Փետրվար 05,2020 15:17

Ամերիկացի հայտնի բլոգեր Դևիդ Հոֆմանը հոլովակ է հրապարակել YouTube-ի իր ալիքում՝ Հայաստանից դեպի Արցախ ճամփորդությունից: Բլոգերը Հայաստան էր այցելել 2019թ. հոկտեմբերին:

Հոֆմանը՝ իր զբոսավար Լուսինեի հետ Արցախ է մեկնել Գեղարքունիքի մարզով, այցելել է Սևանավանք, Ենոքավան: Ճանապարհին Լուսինեն Հոֆմանին բացատրել է, որ Արցախը Լեռնային Ղարաբաղի պատմական անվանումն է:

Բլոգերի խոսքով՝ Արցախի վայրի և շատ գեղեցիկ բնությունը մեծ տպավորություն է թողել իր վրա: Հոֆմանը համտեսել է ավանդական ժենգյալով հաց:

«Գալով Լեռնային Ղարաբաղ՝ մենք փորձեցինք տեղի ավանդական հացը, որում 17 տեսակի կանաչի կա… Արտակարգ թեթև և առողջ սնունդ: Ինձ դուր եկավ: «Ամենականաչ» հացն է, որ երբևէ կերել էի»,-պատմում է Հոֆմանը:

Ամերիկացի բլոգերն Արցախում այցելել է նաև մի շարք պատմական վայրեր:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829