«Նախագահի լիազորությունների հետ կապված որեւէ քննարկում չի եղել: Վստահ չեմ, որ օրինագիծը նման բան է նախատեսում»,-լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով Սահմանադրական դատարանի ճգնաժամի լուծմանն ուղղված «Իմ քայլը» խմբակցության օրինագծի շուրջ հնչող մտահոգություններին, թե այն սահմանափակում է նախագահի՝ սահմանադրության պահպանմանը հետեւելու լիազորությունը, ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:
«Նախագահի լիազորությունների հետ կապված որեւէ հարց կամ խնդիր չկա եւ չի էլ կարող լինել»,-վստահեցրեց նա:
Ինչ վերաբերում է հարցին՝ «եթե նախագահը չտորագրի՞ օրինագիծը», Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Չի ստորագրի, կգնանք առաջ»:
https://www.facebook.com/aravot.am/videos/746932945831499/
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ