Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ֆելիքս Ցոլակյան. «Դալմա մոլի ցնցման պատճառը հարակից տարածքի շինաշխատանքները չեն»

Փետրվար 05,2020 15:08

Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն այսօր անդրադառնալով «Դալմա գարդեն մոլ» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած ցնցումներին, ասաց՝ հարակից տարածքների շինաշխատանքների ազդեցությունը հերքվել է:

«Վերջնական եզրակացությունը, որ մերոնք ասացին՝ օդափոխման համակարգի աշխատանքի արդյունքում է, որովհետեւ առաջին եւ երկրորդ հարկերում են եղել ցնցումները, երկրորդ հարկում՝ ավելի ուժեղ»:

Ցոլակյանն ասաց. «Նույնիսկ կատակում էինք, թե էս ինչ նոր երեւույթ է, որից չենք հասկանում»:

Նախարարն ասաց, որ քաղաքաշինության կոմիտեն էլ ուսումնասիրությունից հետո եզրակացություն է տվել. «Կոնստրուկտիվ տարերի խախտում չկար, եթե չկա՝ մենք անելիք չունենք»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829