Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ պայմաններում և ինչպե՞ս են ինձ գնդակահարել՝ այսպես ասած վնասազերծել, ինչո՞ւ է տեսարանը հանված. Պավել Մանուկյան

Փետրվար 05,2020 15:04

«Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում (նախագահող դատավոր Պետրոս Մակյան) փետրվարի 5-ին ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներից 14-ի գործով դատական նիստին միջնորդություն ներկայացրեց և դիմելով Պետրոս Մակյանին՝ հարցրեց. «Մասիվի դատարանում Իննեսա Պետրոսյանը միջնորդություն է ներկայացրել՝ ի՞նչ պայմաններում և ինչպե՞ս են ինձ գնդակահարել՝ այսպես ասած դատատերմինաբանական լեզվով ինչպես են վնասազերծել: Չկա դա դատարանում, ընթացքավորում չի նշվել: Վերջապես ի՞նչ հանգամանքներում, ինչի՞ համար ինձ նստած տեղն են խփել, ինչո՞ւ է խփել, ինչո՞ւ է տեսարանը տեսանյութից հանված: Դատարանը սրան վերջապես ընթացք տալո՞ւ է, թե՞ ոչ»:

Պավել Մանուկյանն ասաց, որ ոչ միայն իր, այլև Արամ Մանուկյանի՝ մարմնական վնասվածք ստանալու մասին է հարցնում:

Դատավորը պատասխանեց, թե Պավել Մանուկյանին մարմնական վնասվածք պատճառելու մասին քրեական գործ այստեղ չի քննարկվում, հետևաբար չի կարող միջնորդությունը քննարկման առարկա դարձնել, ուստի թողնվում է առանց քննության:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829