«Մի նորություն ենք արել, ինձ ասում են, որ աշխարհում սա առաջին դեպքն է, սողանքը մենք արհեստական ձեւով իջեցրեցինք պայթեցման եղանակով: Լոռու մարզի Աթան բնակավայրի մոտ էր, պայթեցում արեցինք, ճանապարհը իջավ, մաքրեցինք, ամբողջությամբ չի իջել, բայց վտանգը վերացել է»,-այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը:
Նա ասաց՝ ՀՀ-ում սողանքները հաշվառում են, 300-ից ավելի սողանքներ կան, որոնցից մի քանիսն ակտիվ են Սյունիքի, Լոռու, Շիրակի եւ Կոտայքի մարզերում:
Նախարարն ասաց, որ կան սողանքներ, որոնք նոր են առաջանում, արհեսատական սողանքների առաջացման հիմնական պատճառը ոռոգման ջրերն են. «Ոռոգման ջուրն անընդհատ գնալով՝ նման բան է առաջացնում»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ