Լրահոս
Օրվա լրահոսը

Հոկտեմբերի 27-ի գործի անջատված մասով ԱԱԾ-ում քննչական խումբ է ստեղծվել. «Այսօր»

Փետրվար 05,2020 14:45

Հոկտեմբերի 27-ի գործի անջատված մասով Ազգային անվտանգության ծառայությունում քննչական խումբ է ստեղծվել, Aysor.am-ին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

Նշենք, որ Հոկտեմբերի 27-ի գործով տուժողի իրավահաջորդ Անահիտ Բախշյանն էր միջնորդություն ներկայացրել՝ խնդրելով անջատված գործով քննչական խումբ ստեղծել:

Բախշյանը միջնորդել էր նաև, որ քրեական գործը փոխանցվի քննչական այլ ենթակայության՝ ԱԱԾ-ից հանձնելով ՀՔԾ-ին, դատախազությունը, սակայն, մերժել է այս միջնորդությունը։

«Մերժումը պատճառաբանվել է նրանով, որ վարույթի իրականացումը ԱԱԾ քննչական դեպարտամենտին հանձնելու որոշումը լիարժեք համապատասխանում է քննչական ենթակայության կանոններին։ Բացատրվել է բացարկ հայտնելու քրեադատավարական ընթացակարգը: Համաձայն դրա՝ բացարկ կարող է հայտնվել ոչ թե քննչական մարմնին, այլ վարույթն իրականացնող քննիչին: Մինչդեռ բողոքում դրա հիմքերի առկայության վերաբերյալ փաստարկներ չեն ներկայացվել: Որոշմամբ նաև նշվել է, որ քննության օբյեկտիվությունը, լիարժեքությունն ու բազմակողմանիությունն ապահովելու նկատառումներից ելնելով՝ վարույթն իրականացնող քննչական խմբում ներգրավվում են նաև ՀՀ քննչական կոմիտեի քննիչներ», – նշեցին Գլխավոր դատախազությունից։

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829