«Օլիմպավանում» Եվրոպայի առաջնությանը նախապատրաստվող ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը հայտարարել է այն ըմբիշների անունները, որոնք մեկնելու են Հռոմ՝ մասնակցելու փետրվարի 10-ից 16-ը կայանալիք մայրցամաքի գլխավոր մրցմանը: Նրանք են. 57 կգ՝ Միհրան Ջաբուրյան, 61 կգ՝ Արսեն Հարությունյան, 65 կգ՝ Վալոդյա Ֆրանգուլյան, 70 կգ՝ Գեւորգ Մխեյան, 74 կգ՝ Հրայր Ալիխանյան, 79 կգ՝ Արմեն Ավագյան, 86 կգ՝ Հովհաննես Մխիթարյան, 92 կգ՝ Մարզպետ Գալստյան, 97 կգ՝ Սարգիս Հովսեփյան, 125 կգ՝ Լեւան Բերիանիձե:
Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությանը մասնակցելու է ամբողջական կազմով, իսկ գլխավոր մարզիչը նշել է, թե ընտրությունը կատարվել է՝ հաշվի առնելով հանրապետության առաջնության արդյունքները եւ վերջին միջազգային մրցաշարերում մարզիկների ցույց տված արդյունքները: Հաբեթնակ Կուրղինյանը հույս է հայտնել նաեւ, որ Տոկիոյի օլիմպիական խաղերում ազատ ոճայինները կարող են ունենալ 2-3 մասնակից:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ