Լրահոս
Օրվա լրահոսը

«Դա այն մարդ չէ՞ր, որ ասում էր՝ «ի՞նչ պտի անեմ, պտի ծեծեմ». Ալեն Սիմոնյանը՝ Ռուբեն Հայրապետյանին

Փետրվար 05,2020 14:28

«Այն, որ այսօր ռուբեն հայրապետյանների եւ մնացածների վրա ՀՀ ժողովուրդն իր կոշիկները չի մաքրում, դրա միակ պատճառն այն է, որ թույլ չտվողը Նիկոլ Փաշինյանն է, որովհետեւ մենք իրենց տեսակը չենք, մենք մարդակեր, մարդ սպանող ու ծեծող տեսաը չենք: Դա այն մարդ չէ՞ր, որ ասում էր՝ «ի՞նչ պտի անեմ, պտի ծեծեմ»…»,-լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով ոստիկանություն բերման ենթարկված ՀՖՖ նախկին նախագահ, գործարար Ռուբեն Հայրապետյանի հայտարարությանը՝ «մի օր ես եմ պառկեցնելու եւ ոտքերս մաքրելու իրանց վրա»:

«Երբ տխրահռչակ մարդիկ ասում են, որ իրենք այդ տեսակի չեն, ես եւ քաղաքացիները գիտենք, թե որ տեսակն են՝ զինվորական բժշկին ախռանեքով, քացիով ծեծող տեսակն են, մարդ առեւանգող, տարածքներ խլող, ընտրություններ կեղծող, մականունավոր տեսակն են: Մեր իշխանությունը եւ քաղաքացին այդ տեսակը չեն: Իրենց տեսակը վերացող է»,-նշեց Ալեն Սիմոնյանը:

https://www.facebook.com/aravot.am/videos/746932945831499/

Նրա բնորոշմամբ. «Իրենց տեսակը դատական հայցերի ժամանակ շատ արագ հիվանդացող տեսակ է: Այդ տեսակը շատ արագ երգիչ-երգչուհիների զանգով ստորագրություն խնդրող է: Դա այն տեսակն է, որը երբ հեռուստաընկերությունում ուղիղ եթերում հարցազրույց է տալիս, իսկ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը մոտենում է մուտքին, գույնը գցում է»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829