Լրահոս
Օրվա լրահոսը

Սմբատ Գոգյանը` հոգեբանության խորհուրդը փակելու, մաքուր մարդկանցով նոր խորհուրդ ձեւավորելու մասին

Փետրվար 05,2020 14:18

Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանն «Արմենպրեսում» կայացած ասուլիսում խոսելով գիտական աշխատանքներում առկա թերությունների մասին՝ ասաց, որ չափից դուրս վատ աշխատանքներ այլեւս ԲՈԿ չեն հասնում, բայց մյուս կողմից էլ՝ որակի բարձրացում առանձնապես չկա:

«Քանի որ Հայաստանում մագիստրատուրան ընդհանրապես կայացած չէ, գրեթե ոչ մի բուհում մագիստրատուրան իր գիտահետազոտական նպատակին չի ծառայում, դա բերում է ասպիրանտական կրթության անիմաստությանը` որպես հետազոտական աշխատանքի գլխավոր բաղադրիչ, ինչի արդյունքում մեր գիտական աստիճան հայցող մարդկանց ճնշող մեծամասնությունը չի պատկերացնում, թե ինչ պետք է իրենցից պահանջվի, որպեսզի այն համարվի գիտական»,-ասաց Սմբատ Գոգյանը:

ԲՈԿ նախագահը նշեց, որ անցյալ տարվա հոկտեմբերից դասընթացներ են իրականացրել հայցորդների համար. «Մտածում էինք, որ երեւի մի 30 հոգի կգրանցվի, բայց ի զարմանս մեր շուրջ 300 հոգի գրանցվեց, ու մենք ստիպված էինք նրանցից 40-ին ընտրել»:

Այլ թեմայի էլ անդրադարձ եղավ. «Եթե մեր պետությունն ինչ-որ մեկին թույլ է տալիս ընդունվել ասպիրանտուրա եւ նրան տրամադրում է տարկետում, ապա նրան պետք է ինստիտուցիոնալ հնարավորություն տալ, որպեսզի պաշտպանի իր ատենախոսությունը»:

Սմբատ Գոգյանը խոսեց նաեւ հոգեբանության խորհուրդը փակելու մասին ու նշեց պատճառը. «Խորհրդի անդամների մեծ մասի մոտ դոկտորական ատենախոսություններն արտագրված էին»: Նրա խոսքերով, իր տպավորությամբ առայժմ մանկավարժական համալսարանը կարծես չի կարողանում մաքուր մարդկանցով նոր խորհուրդ ձեւավորել:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829