«Ակնհայտ է, որ ՀՀ-ն երբեւէ որեւէ զեկույցում այնպիսի բարձր տեղ չի գրավել, ինչպես հիմա: Բոլոր միջազգային զեկույցներում ՀՀ-ն ամենաբարձր գնահատականներին է արժանանում, իսկ մեր վարկանիշը բոլոր տեղերում բարձրանում է»,-լրագրողների հետ զրույցում այսօր ասաց Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով իշխանության ընդդիմախոսների՝ ՀՀ վարկանիշի անկման վերաբերյալ մտահոգություններին:
«Այն փոքրիկ պարտիզանական խմբերը, քաղաքական առումով պարտիզանական, որոնք գործում են ՀՀ-ում, գումարներ են ծախսում, փորձում են ՀՀ վարկանիշն իջեցնել ոչ միայն ՀՀ-ի ներսում, այլեւ դրսում: Գնում են դուրս, նստում օտարերկրյա պաշտոնյաների դռան դեմը, որ բողոքեն, թե որքան են իրենք դժբախտ, որ կորցրել են իշխանությունը»,-նշեց Ալեն Սիմոնյանը:
https://www.facebook.com/aravot.am/videos/746932945831499/
Նա ասաց՝ համաձայն չէ գնահատականների հետ, որ իշխանության վարկանիշը հանրության շրջանում անկում է. «Միշտ կլինեն մարդիկ, որոնք այլ կարծիքի են: Խորհուրդ կտամ դուրս գալ «ֆեյսբուքից» եւ այն մարդկանց շրջանակից, որը վճարվում է՝ ՀՀ իշխանությանը վիրավորելու, վարկաբեկելու համար: Դուրս եկեք եւ տեսեք, թե ով է ՀՀ ժողովրդին գազազեցնում, ջղայնացնում: Իսկ ջղայնացնում է այն ամենը, ինչը հիմա արվում է Նիկոլ Փաշինյանի եւ իշխող կուսակցության հանդեպ: Ատելության մթնոլորտի մասին են խոսում: Ատելության մթնոլորտ կա այն մարդկանցում, որոնց որեւէ մեկը չի սիրում՝ անգամ իր տանը եւ շրջապատում: Իշխանությունը որեւէ մեկին չի ատում»:
Կարդացեք նաև
Ալեն Սիմոնյանի բնորոշմամբ. «Ատելությունը սերմանում են այն պատճառով, որպեսզի իշխանությունից սարքեն այն հրեշը, որն իրենք են»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ