Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանն ընդգրկվել է ամենաարագ զբոսաշրջային աճ գրանցող երկրների քսանյակի մեջ. ՄԱԿ

Փետրվար 05,2020 13:53

Հայաստանն ընդգրկվել է ամենաարագ զբոսաշրջային աճ գրանցող երկրների քսանյակի մեջ։ Ինչպես հաղորդում է բրիտանական The Independent պարբերականը, այս մասին վկայում են ՄԱԿ–ի համաշխարհային զբոսաշրջային կազմակերպության (UNWTO) ուսումնասիրությունները:

2019թ. Հայաստանը գրանցել է 14.4 % աճ՝ զբաղեցնելով 12-րդ հորիզոնականը: Տարածաշրջանի երկրներից Իրանը (27.9%), Թուրքիան (14%) և Ադրբեջանը (11. 4%) զբաղեցնում են համապատասխանաբար 3-րդ, 13-րդ և 17-րդ տեղերը: Զբոսաշրջության առավելագույն աճը գրանցվել է Մյանմարում՝ 40.2%, որին հաջորդում է Պուերտո Ռիկոն 31.2%-ով:

Ամենահաճախ այցելվող երկրների ցանկում առաջատարը Ֆրանսիան է, որտեղ 2019թ. այցելել է ավելի քան 90 միլիոն զբոսաշրջիկ, որին հաջորդում է Իսպանիան (83.8 միլիոն զբոսաշրջիկ):

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829