Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանը մերժեց Սմբատ Բարսեղյանի պաշտպանի միջնորդությունը՝ ՍԴ դիմելու հետ կապված

Փետրվար 05,2020 13:47

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում (նախագահող դատավոր Պետրոս Մակյան) փետրվարի 5-ին Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներից 14-ի գործով դատական նիստին նախագահող դատավորը հայտնեց, որ 29.11.2017-ին ամբաստանյալ Սմբատ Բարսեղյանի պաշտպան Հայկ Ալումյանը միջնորդել է այս գործով դիմել ՍԴ պարզելու ՀՀ քրեական օրենսգրքի 8-րդ հոդվածի՝ ՀՀ սահմանադրության համապատասխանությունը պարզելու համար:

Դատավորը հարցրեց՝ ուժի մեջ մնա՞ և քննարկվի՞ միջնորդությունը, Սմբատ Բարսեղյանն ու նրա ներկայիս պաշտպան Տիգրան Եգորյանը դրական պատասխան տվեցին:

Տիգրան Եգորյանը հայտարարեց. «Այն մասնակի թեզերը, որոնք առաջադրվել էին այդ դիմումի շրջանակներում, դրանց ավելի հանգամանորեն անդրադառնալու եմ, բայց քանի որ դրանք բխում են իմ՝ ներկայացվելիք դիրքորոշումից, գտնում եմ՝ քանի որ ներկայացվել է դիրքորոշումը, պետք է քննարկվի այդ միջնորդությունը»:

Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը հայտնեց, որ որևէ կերպ հիմնավորված չէ այն դրույթը, որի համապատասխանության հարցը պետք է բարձրացվի, ուստի անհիմն համարեց այս միջնորդության քննությունը:

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ միջնորդության հետ կապված որոշում կայացնելու համար: Դատարանը որոշեց մերժել Սմբատ Բարսեղյանի ու նրա պաշտպան Տիգրան Եգորյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 8-րդ հոդվածի սահմանադրականությունը պարզելու նպատակով ՍԴ դիմելու մասին միջնորդությունը:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829