Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկի եւ Մկոյի հանդիպման պահն իսկապես հուզիչ էր. Իվան՝ Հայկի կինը, սկսեց արտասվել. Անդրանիկ Հարությունյան. «Ժողովուրդ»

Փետրվար 05,2020 13:35

«Ժողովուրդ» օրաթերթը դերասան Անդրանիկ Հարությունյանի հետ զրուցել  է առաջիկա ծրագրերի, Հայկ Մարությանի եւ Մկրտիչ Արզումանյանի հաշտության, շոու-բիզնեսում քաղաքական հողի վրա առաջացած ճամբարների եւ այլ թեմաների շուրջ։

– Հայկ Մարությանի եւ Մկրտիչ Արզումանյանի հաշտությունը բավական բուռն կերպով քննարկվեց օնլայն տիրույթում։ Դուք եւս անդրադարձաք դրան։ Ի՞նչ եք կարծում, երբեւէ հնարավո՞ր է նորից Ձեր նախկին կազմով համագործակցեք։

– Միանշանակ, պատկերացնում եմ։ Իրոք, կարոտում եմ միասին անցկացրած մեր օրերը։ Մինչեւ այսօր էլ, չխախտելով ամենամյա ավանդույթը, ամեն Ամանորին հավաքվում ենք Հայ Մարությանի տանը, նշում ենք Նոր տարին։ Նա մեր աչքին, մեզ համար չի փոխվել եւ մնում է մեր ընկերը, բայց թո՛ւյլ տվեք մի խումբ անձանց կոչ անել, խնդրում եմ, այլեւս երբեք մի՛ դիմեք ինձ՝ ասելով. «Հայկը քո ընկերն է, թող մեզ այսինչ հարցում օգնի»։ Հայկը իմ ընկերն է, բայց ես սիրում եմ նրա հետ միայն ընկերություն անել, իսկ գործնական թեմաներով բացարձակ չենք զրուցում։ Իսկ Հայկի եւ Մկոյի հանդիպման պահն իսկապես հուզիչ էր։ Մոտավորապես 4-5 տարի նրանց մտերմությունը շատ սերտ չէր, չգիտեմ՝ ինչն էր պատճառը։ Իսկ երբ նրանք գրկախառնվեցին, հուզվեցի։ Լեւոն Հարությունյանն ասում է՝ երբ Հայկն ու Մկոն փաթաթվեցին, Իվան՝ Հայկի կինը, սկսեց արտասվել, այդ պահին Լեւոնն ինքն էլ է հուզվել։ Այնպես որ, շատերին է ուրախացրել նրանց հանդիպումը։

– Գաղտնիք չէ, որ քաղաքական հողի վրա շոու-բիզնեսում երկու տարբեր ճամբարներ են գոյացել՝ իշխանամետ եւ ընդդիմադիր։ Ինչպե՞ս եք զգում Ձեզ այդ մթնոլորտում, արդյոք եղե՞լ է, որ քաղաքական կողմնորոշման պատճառով որեւէ մեկի հետ հարաբերություններ փչացնեք։

– Նախ ասեմ, որ բոլոր իշխանությունների օրոք ես լավ եմ ապրել, երբեւէ որեւէ բանի կարիք չեմ ունեցել, ոչինչ չի խանգարել ինձ ապրել եւ արարել։ Պարզապես մի «բայց» կա. նախորդ իշխանությունների օրոք ժողովուրդը վատ էր ապրում, իսկ հիմա հնարավորություն ունի լավ ապրելու։ Ոչ մեկին ո՛չ դեմ եմ, ո՛չ կողմ, պարզապես ուզում եմ, որ, մեր ազգը ժպիտով ուրախ ապրի, ինչպես 2018-ի ապրիլի 23-ին՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի օրը։ Ինչ վերաբերում է շոուբիզնեսյան մթնոլորտին, ասեմ, որ բոլորի հետ մտերիմ եմ, ունեմ ջերմ հարաբերություններ՝ անկախ քաղաքական հայացքներից։ Ես չեմ ուզում ասել՝ այսինչը սխալ է, որ այնինչի կողմն է… Բոլորս հայ ենք, պետք է միաբան լինենք, փորձենք գոնե մի օր մեկս մյուսին ժպտալու հնարավորություն տանք։

Զրուցեց Աննա ԲԱԲԱԶԱՆՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829